Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ երաժշտություն ես նախընտրում

Այլ նորություններ

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է
Մարտի 3-ը ամբողջ աշխարհը նշում է Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day): 1973թ. այդ օրը Վաշինգտոնում ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան: [background_color]Աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ վայրի բնության հարցում, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները, ինչպես նաև բազմաթիվ էկոլոգիական խնդիրները: :-( Խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը:[/background_color] Այս օրը նշվում է՝ բարձրացնելու…
Տեղադրված է 03.03.2026 , 10:40…  ավելին →

Երաժշտության միջազգային օրը (International Music Day) նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին, սկսած 1975թ.-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից գործող Միջազգային երաժշտական խորհրդի նախաձեռնությամբ:

Երաժշտություն բառը առաջացել է հուներենից. musike – բառացի «մուսաների արվեստ»:

Երաժշտության հետ մարդիկ ծանոթ են դեռ շատ հին ժամանակներից. Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են վաղուց անհետացած ցեղերի կողմից ստեղծված ժայռապատկերներ, որտեղ կարելի է նկատել երաժշտական գործիքներ: 2000թ.-ին չինացի հնէաբանները գտել են Խան տոհմի ժամանակաշրջանում` շուրջ 2 հազարամյակ առաջ ստեղծված երաժշտական գործիքների թանգարան: Ստացվում է, որ նույնիսկ հազարամյակներ առաջ երաժշտությունը գեղեցկացնում էր մարդկանց կյանքը, ստիպում էր նրանց տխրել կամ ուրախանալ…
Իսկապես, երաժշտությունն օժտված է հզոր ուժով: Գրեթե չես կարող գտնել մի մարդու, ով չի սիրում երաժշտություն: Հարյուրավոր տաղանդավոր ստեղծագործող մարդիկ` կոմպոզիտորներ փորձել են երաժշտության միջոցով արտահայտել սեփական հույզերը և հոգեվիճակը: Նրանց ստեղծած մեղեդիները միշտ հիշվելու են մարդկանց կողմից, քանի որ մեծ երաժշտությունը երբեք չի հնանում և գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյատևում են մարդիկ:

Երաժշտությունը նպաստում է ժողովուրդների միջև բարեկամության հաստատմանը, մշակույթների փոխադարձ հարստացմանը: Չէ՞ որ երաժշտության լեզուն միջազգային է և հասանելի բոլոր նրանց, ովքեր ունեն զգացմունքներ 🙂

Իսկ դու ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում: Կիսվի՛ր քո սիրած մեղեդիներով մեր սոց. խմբում: