Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է (World Environment Day): 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

Այս օրը բնապահպանները ու բնապահպանական կազմակերպությունները ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն են հրավիրում բնապահպանական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանության վրա։

 

Այս տարի օրվա խորհուրդն է` ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ: ՎԵՐԱՍՏԵՂԾԵԼ: ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ

Մենք չենք կարող վերադառնալ անցյալ և ուղղել մեր սխալները: Բայց մենք կարող ենք աճեցնել ծառեր, վերականգնել այգիներ, մաքրել մեր գետերը, անտառները և շրջապատը և ի վերջո` փոփոխել մեր սովորությունները: Մենք այն սերունդն ենք, որ կարող է համերաշխ ապրել բնության հետ:

Ուրեմն ակտիվ գործե′նք միասին:

Միացի′ր #վերականգնողսերնդին:

Join #GenerationRestoration