Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

«Սև ուրբաթ» vs. Առանց գնումների համաշխարհային օր

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Առանց գնումների համաշխարհային օրը (անգլ. Buy Nothing Day) խորհրդանշում է ավելորդ սպառման դեմ բողոքը։ Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի վերջին, Սուրբծննդյան վաճառքների սկսվելու ավանդական շրջանում: Այս տարի այն նշվում է նոյեմբերի 25-ին և համընկնում է «Սև ուրբաթի» հետ։  🙂

1992 թ․-ին ԱՄՆ-ում սկիզբ առած նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված Է գերսպառման նվազեցմանը, ինչպես նաև աշխարհում նյութական բարիքների անհավասար բաշխման դեմ: Այդ օրը նախաձեռնության մասնակիցներին  առաջարկվում Է 24 ժամով հրաժարվել որևէ ապրանք ձեռք բերելուց: Ոմանք նույնիսկ մեկ օրով անջատում են բոլոր տեխնիկական միջոցները, գաջեթները, չեն օգտվում անձնական մեքենայից և հեռախոսներից:

Նաև «Առանց գնումների օրվա» շրջանակներում ակտիվիստները ցույցեր և տարբեր միջոցառումներ են կազմակերպում առևտրի կենտրոններում, ցուցադրում են «հակագովազգային» տեսահոլովակներ, որոնք պատմում են ավելորդ և չմտածված սպառման խնդրի և դրա հետևանքների մասին: 🙁

Գնումներից հրաժարվելու օրը միտումնավոր է նշվում նշանավոր «սև ուրբաթի» օրը, երբ զգալի զեղչերի հետևից ընկած մարդիկ «կորցնում են գլուխը» և ձեռքբերում ոչ պետքական ապրանքներ:

Հոգեբանները ապացուցել են, որ այս ակցիան մեծ իմաստ ունի. այն մարդկանց ուշադրությունը գրավում Է գերսպառման խնդրի, շրջակա միջավայրին հասցվող վնասի և շոպինգից կախվածության վրա։