Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Փրկե՛նք շնաձկներին

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Մարդկանց մի մասն ունի այն կարծրատիպը, որ շնաձկները վտանգավար կենդանիներ են, որոնք հարձակվում են անմեղ լողորդների վրա և սպանում: Այդ մասին նույնիսկ նկարահանված են մի քանի հայտնի սարսափ ֆիլմեր 🙂

Այնուամենայնիվ, փաստերը վկայում են, որ շնաձկները շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, հիմնականում, երբ շփոթում են նրանց փոկերի կամ այլ կենդանիների հետ: Անցած տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է ընդամենը 66 հարձակում լողորդների վրա, որի զոհն են դարձել 4 մարդ:

Տվյալները վկայում են, որ շնաձկների մի շարք տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին: Ի պատասխան, աշխարհի երկրները պայմանավորվել են պաշտպանել շնաձկների ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնց սպառնում է անհետացումը: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվել է Վայրի բնության համաշխարհային համաժողովում (CITES):

Շնաձկների հարցերով փորձագետ, Glas Elasmo նախագծի առաջատար գիտնական Ռիմա Ջաբադոն հայտարարել է, որ բազմաթիվ տեսակներ, որոնք ներառված են CITES-ի առաջարկում, դասակարգվում են որպես անհետացման սպառնալիքի տակ գտնվող:

Իսկ դու գիտե՞ս,  որ  մակո տեսակի շնաձկներն ամենաարագն են աշխարհում. դրանք կարող են զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն: Սակայն դրանք հաճախակի հայտնվում են ձկնորսական ցանցերում:

Գիտնականները նախազգուշացնում են, որ չնայած օվկիանոսների տաքացումն ու կլիմայի փոփոխությունը վտանգում են շնաձկների, ինչպես և հարյուրավոր այլ կենդանատեսակների գոյությունը, հենց շնաձկների լողակների պահանջարկը կարող է հանգեցնել որոշ տեսակների անհետացմանը: Pew Trust-ի գնահատմամբ՝ տարեկան 63-273 միլիոն շնաձուկ է զոհվում՝ հիմնականում հայտնվելով ասիական շուկաներում: 🙁

 

Աղբյուր` news.am