Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նոր բացահայտումներ մեր օրգանիզմի մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հոլանդացի գիտնականները վերջերս ի հայտ են եկել սենսացիոն հայտարարությամբ` մարդու օրգանիզմում հայտնաբերվել է նոր օրգան, որը մինչ այդ չէր նկարագրվել:  😮

Այդ զարմանահրաշ բացահայտումը Հոլանդիայի Ուռուցքաբանության Ինստիտուտի բժիշկների կողմից լրիվ պատահական էր և կատարվել էր պացիենտների սկանավորման ընթացքում: Նկարների վրա հայտաբերվել են թքագեղձեր հիշեցնող կառուցվածքներ, որոնք տեղակայվել են քթի խոռոչի և ըմպանի միացման հատվածում:

Դարեր ի վեր անատոմների կողմից նկարագրված են եղել երեք խումբ թքագեղձեր, որոնք տեղակայված են հարականջային, ստործնոտային և ենթալեզվային հատվածներում: Իսկ այս նոր օրգանները, որոնց անվանեցին խողովակավոր գեղձեր, փաստորեն գտնվում են գլխի այլ հատվածում: Դրանց դերը դեռ պետք է ուսումնասիրվի:

Զարմանալի է, բայց ձգտելով բացահայտել տիեզերքի գաղտնիքները, մենք դեռևս մինչև վերջ չենք ուսումնասիրել նույնիսկ սեփական օրգանիզմը, որն, ի դեպ, 97% բաղկացած է հեռավոր աստղերում ծնված նյութից: 🙂