Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մեր օրգանիզմի չբացահայտված գաղտնիքները

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Երբևէ մտածել եք, թե ինչու՞ մարդիկ ունեն հատուկ մաշկային գծանախշեր:

Ի  դեպ, նման գծանախշեր կենդանի բնության մեջ ունեն միայն homo sapiens-ը, պրիմատները կամ մարդակերպները և կոալաները:

Ինչպես հայտնի է, մեր ձեռքի մաշկային գծանախշերը ունիկալ են և չեն կրկնվում նույնիսկ երկվորյակների մոտ:

Իսկ մեր ինչի՞ն են պետք այդ գծանախշերը: Նախկինում գիտնականները կարծում էին, որ դրանք ծառայում են առարկաները մատներով բռնելու և ամուր պահելու համար: Սակայն Միչիգանի համալսարանի գիտնականները հերքել են այդ հիպոթեզը: Նրանք պարզել են հակառակ մեխանիզմը` լրիվ հարթ մաշկի հետ համեմատությամբ գծանախշերով մաշկն ունի ավելի վատ շղթայակցում առարկաների հետ: Այսինքն, եթե մենք չունենայինք ձեռքի մաշկային գծանախշեր, ավելի լավ կկարողանայինք պահել առարկաները 🙂

Որոշ գիտնականներ կարծում են, որ գծանախշերը օգնում են ավելի չոր պահել մատների մաշկը կամ նպաստում են շոշափելիքի զգացողությանը:

Ինչևէ,  մաշկային գծանախշերի դերը դեռևս բացահայտված չէ:

 

Շարունակելի…