Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մայրենի լեզվի միջազգային տոն

Այլ նորություններ

Բուլինգ․ ինչպե՞ս վարվել
Բուլինգը բավական տարածված երևույթ է դպրոցներում։ Ցավոք, ոչ մեկ ապահովագրված չէ բռնության այս ձևից։ Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած դեռահաս։ Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում կարող ես իմանալ այս տեսանյութերից՝ «Բուլինգ. մաս 1», «Բուլինգ. մաս 2», «Բուլինգ. մաս 3»։ Ի դեպ, տեսանյութերի տարբեր մասերը նախատեսված են ինչպե՛ս երեխաների, այնպե՛ս էլ ծնողների և ուսուցիչների համար։ Ռուսաստանյան մասնագետները ստեղծել են հետաքրքիր ինտերակտիվ խաղ դեռահասների համար՝  https://classgames.ru/, որին մասնակցելով կարող ես սովորել՝  ինչպես դիմադրել (ռուսալեզու հարթակ)։ Եվ…
Տեղադրված է 14.11.2023 , 11:04…  ավելին →

Փետրվարի 21-ին աշխարհը նշում է մայրենի լեզվի միջազգային տոնը, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թ.-ին:

Դա լավ առիթ է՝ ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենի լեզուն, որը բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, ազգի մշակույթի ու պատմության կրողը։

Մեր մայրենին ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը մեծագույն սիրո ու գորովանքի է արժանի։ Այն հոգատարության ու խնամքի, սիրո ու հավատարմության կարիք ունի: Իսկ սիրել, նշանակում է լավ սովորել հայերեն, շատ կարդալ, բանավոր ու գրավոր խոսքում կարևորել գրագիտությունը, հարուստ բառապաշարը, չաղարտել ու չստորադասել այն ոչ մի այլ լեզվի:

Սիրե′նք, սովորե′նք, զարգացնե′նք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք:


…Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, «Մեր լեզուն»