Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Հայտնի է, որ մարդու առոջական վիճակը մեծապես պայմանավորված է նրա կենսակերպով, իսկ պատասխանատու վարքագիծը թույլ է տալիս կանխարգելել մի շարք հիվանդություններ, ինչպես քրոնիկ ոչ վարակիչ, այնպես էլ վարակիչ (նաև շատ վնասվածքներ 🙂 )։
Հիշեցնենք այդ հիվանդությունները և դրանց առաջացմանը նպաստող վարքագիծը։
- Ծխելը նպաստում է անոթների, սրտի, գլխուղեղի, թոքերի և այլ օրգանների վնասմանը՝ առաջացնելով սիրտանոթային, շնչառական, քաղցկեղային հիվանդություններ և շաքարային դիաբետ։ Այդ հիվանդություններն ունեն երկարատև ընթացք և պահանջում են տևական բուժում և հսկողություն, այդ պատճառով կոչվում են քրոնիկ ոչ վարակային հիվանդություններ։
- Անառողջ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը նպաստում են ավելցուկային քաշին, սրտանոթային, քաղցկեղային հիվանդություններին և շաքարային դիաբետին։ Վնասակար վարքագծային գործոնների շարքում է նաև ալկոհոլի օգտագարծումը։
Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններին, այստեղ ևս մեծ դեր ունի մեր առողջական վարքագիծը։
- Վարակիչ հիվանդությունները (օրինակ՝ գրիպը, ՔՈՎԻԴ-19, որովայնային տիֆը, դիզենտերիան, կարմրուկը) կարելի է կանխարգելել ինչպես պահպանելով անձնական հիգիենայի կանոնները, այնպես էլ հատուկ կանխարգելիչ պատվաստումների միջոցով։
- Պատվաստումների միջոցով կարելի է կանխարգելել մի շարք վտանգավոր հիվանդություններ, որոնցից են դիֆթերիան, փայտացումը, կատաղությունը, կարմրուկը, հեպատիտները և այլն։
Ուրեմն, սովորի′ր պատասխանատվություն ստանձնել սեփական վարքագծի և առողջության համար և ապրի′ր ԱՌՈՂՋ։