Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կորոնավիրուս. առասպելներ և փաստեր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →
  • Կորոնավիրուսը չի սպառնում երեխաներին:

Սա առասպել է: Երեխաների կարող են վարակվել և հիվանդանալ, չնայած ավելի թեթև կամ աննշան ախտանիշներ զարգացնել: Չնայած, դա էլ է բավականին անհատական: Դեռ 2020թ.-ին հրատարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև վարակված երեխաներն ունեն թույլ ախտանշաններ, այդուամենայնիվ, համավարակի շարունակման դեպքում դրա ազդեցությունը երեխաների և երիտասարդների կրթության, սնուցման և բարեկեցության վրա երկարաժամկետ հեռանկարում կարող է շրջադարձային լինել։ Որքան երկար է տևում ճգնաժամը, այնքան խորն է դրա ազդեցությունը երեխաների բարեկեցության վրա: 🙁

  • Կորոնավիրուսը չի տարածվում շոգ կլիմայի պայմաններում:

Սա առասպել է: Չնայած վիրուսի բազմացման համար ավելի նպաստավոր է 4-16ºC ջերմաստիճանը, համավարակի տարածվածության մասին տվյալները փաստում են, որ վարակը առկա է և′ տաք կլիմա ունեցող երկրներում, և′ ցուրտ եղանակային պայմաններում:

  • Սխտորի, կծու բիբարի և կոճապղպեղի օգտագործումը պաշտպանում է կորոնավիրուսով վարակումից:

Սա առասպել է: Չնայած նշված մթերքները օգտակար են առողջության համար և ունեն որոշակի հակամանրէային ազդեցություն 🙂 , չկան գիտական ապացույցներ, թե դրանք կարող են պաշտպանել կորոնավիրուսային վարակից:

  • Քթի լվացումները աղային լուծույթով պաշտպանում է կորոնավիրուսով վարակումից:

Սա առասպել է: Թեև որոշ սուր շնչառական վարակների դեպքում քթի լվացումները նպաստում են ավելի արագ ապաքինմանը, լուրջ գիտական տվյալներ վարակվելուց պաշտպանելու մասին բացակայում են:

  • Ծխող մարդկանց մոտ չի զարգանում հիվանդություն:

Սա առասպել է: Չկան լիարժեք հիմնավորված ապացույցներ, որ ծխախոտը պաշտպանում է վարակից, հակառակը` ծանր ընթացքով կորոնավիրուսի ռիսկը 1.4 անգամ բարձր է: Բազմաթիվ տվյալներ փաստում են, որ ծխողների մոտ ավելի ծանր կարող է ընթանալ ցանկացած շնչառական վարակ: 🙁

  • Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը առաջացնում է անպտղություն:

Սա առասպել է: ! Բոլոր գրանցված պատվաստանյութերը փորձարկվել են լաբորատոր կենդանիների և կամավորների վրա, և չի գրանցվել որևէ բացասական ազդեցություն վերարտադրողական համակարգի վրա:

 

Եվ այսպես, համավարակի պայմաններում միակ ապացուցված միջոցներն են`

  • կրել դիմակ,
  • պահպանել սոցիալական տարածություն,
  • հաճախ լվանալ ձեռքերը ջրով և օճառով և ախտահանել սպիրտ պարունակող լուծույթներով,
  • կատարել կանխարգելիչ պատվաստումներ, որոնք պաշտպանում են վարակի ծանր ընթացքից:

 

Աղբյուրներ` UNICEF, WHO: