Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կին vs. տղամարդ

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Կանանց մասին հաճախ ասում են, որ նրանք շռայլ են և վատնում են իրենց ունեցած գումարը: Բնականաբար, այսպես արտահայտվում են տղամարդիկ 🙂 Իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Հունգարացի սոցիոլոգները հաշվարկել են.

  • Անձնական ծախսեր. տղամարդիկ ավելի շատ գումար են ծախսում սեփական կարիքների համար, քան կանայք:
  • Կոսմետիկա և անձնական հիգիենա. կանայք իրոք ավելի շատ գումար են ծախսում իրենց խնամքի համար, սակայն տղամարդկանց ծախսերը օծանելիքի, լոսյոնների և մնացած միջոցների ձեռք բերման համար նույնպես քիչ չեն:
  • Հագուստ և կոշիկ. կանայք նորաձևության հարցերում ավելի շռայլ են և տարեկան կտրվածքով ծախսում են հագուստի վրա շուրջ 50% ավել, քան տղամարդիկ: Հետաքրքիր է, բայց փաստ` տղամարդիկ հաճախ ափսոսում են գումար ծախսել հագուստի և կոշիկների վերանորոգման և մաքրման համար:
  • Խմիչք և ծխախոտ. այստեղ տղամարդկանց ծախսերը հսկայական են. միջինում տղամարդիկ ծախսում են խմիչքի վրա 2 անգամ ավել գումար, քան կանայք, էլ չհաշված ծխախոտը 🙁
  • Զվարճանք և պաշտպանության միջոցներ. հայտնի փաստ է, որ տղամարդիկ ավելի հեշտ են կորցնում գլուխը այդ հարցում, իսկ կանայք միանշանակ ավելի տնտեսող են: Իրականում զվարճանքի համար տղամարդիկ ծախսում են բավականին մեծ գումարներ, սակայն, երբ հարցը հասնում է սեփական առողջության հարցին և օրինակ՝ հակաբեղմնավորիչներին, կանայք գումար չեն խնայում և գնում են ամենաժամանակակից միջոցները:

 

Արդյունքում ստացվում է, որ միջին եկամուտ ունեցող տղամարդն իր անձնական կարիքների համար ծախսում է ավելի մեծ գումար, համեմատած նույն եկամուտ ունեցող կնոջ հետ: