Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քայլիր և եղիր առողջ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Իսկ դուք գիտե՞ք, որ քայլելը ևս սպորտ է համարվում: Ավելին՝ գոյություն ունի հատուկ արագ քայլքի մարզաձև (race walking), որն ընդգրկված է օլիմպիական խաղերում😳

Խոստովանեք, երբեմն պարի/լողի/մարզասրահ գնալը  շատ դժվար, անգամ անհնար է թվում: Հենց նմանատիպ իրավիճակում (և իհարկե ոչ միայն) օգնության է գալիս քայլելու մասին միտքը:

Հետևի՛ր մեր քանի խորհուրդներին, և քայլելը կդառնա քեզ համար առողջ և հաճելի սովորություն:

1.Ընտրիր հարմարավետ կոշիկներ, որպեսզի երկար քայլելուց չվնասվեն ոտքերդ:

2.Քայլիր, երբ ջղայնացած ես կամ սթրեսային իրավիճակում ես: Բացի զուտ ֆիզիկական ակտիվություն լինելուց, այն նաև հիանալի հանգստացնող մեթոդ է:

3.Քայլելը էլ ավելի հաճելի կդառնա երաժշտության ներքո: Կազմիր լավ երաժշտացանկ, ուղղակի վերցրու ականջակալներդ և քայլիր:

4.Քայլելուդ ճանապարհը թող ընդգրկի տարբեր խոչընդոտներ՝ բլուր, դեպի վեր տանող ճանապարհ և այլն: Իսկ եթե քայլես մաքուր օդին`զբոսայգում, անտառում կամ սարերում, օրինակ` արշավների ժամանակ, կստանաս կրկնակի օգուտ:

5.Օրական քայլերի թիվը ցանկալի է ձգտի 10000-ի: Հիշիր այս թիվը, մեր թիմը մի նոր բան է պատրաստում քեզ համար:

Ինչքան էլ քայլես, որտեղով էլ քայլես, կարևորը դա հաճույքով անես, և կունենաս լավ ինքնազգացողություն և հիանալի տրամադրություն☺️

 

Հոդվածի մոտիվացիան կամավորներ Lucy Hovakimyan-ից և Sirusho Kamavosyan-ից։