Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու ճի՞շտ ես լվանում ատամներդ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Ավստրալացի ատամնաբույժներն անդրադարձել են ատամները խոզանակելիս ամենահաճախ սխալներին:

Elizabeth Milford-ը կիսվել է այդ մասին  Daily Mail պարբերականի հետ: Եվ այսպես.

Շատ մարդիկ ատամնամածուկի կիրառումից հետո մանրակրկիտ ողողում են բերանը մաքուր ջրով: Իրականում հակառակը. ատամները մածուկով լվանալուց հետո պետք չէ ողողել բերանը ջրով, քանի որ այսպես երկարացվում է ատամի մածուկի դրական ազդեցությունը, և այն ավելի երկար պաշտպանում և ամրացնում է ատամները: 🙂

Բժիշկը հիշեցնում է, որ պետք չէ խոզանակել ատամները որոշ տեսակի սննդամթերք և հյութեր օգտագործելուց անմիջապես հետո: Այսպես, թթուներ պարունակող մթերքները և հյութերը փափկացնում են ատամի էմալը, և անմիջապես դրանից հետո խոզանակելը կարող է վնասել ատամները: Նման դեպքում պետք է ողողել բերանը մաքուր ջրով:

Մասնագետը նաև նշում է, որ չի կարելի ատամները մաքրել շատ ինտենսիվ, տրորելով: Շատերը մտածում ես, որ եթե ակտիվորեն տրորում ես ատամները խոզանակելիս, ապա ավելի լավ արդյունք ես ստանում: Իրականում, այսպես կարելի է վնասել լնդերը: 🙁 Ի դեպ, ցանկալի է օգտագործել ոչ թե կոշտ, այլ փափուկ ատամի խոզանակ և ատամները խոզանակել նուրբ պտուտաձև, ավլող շարժումներով` առանց ուժեղ սեղմելու: Եվ չմոռանալ մաքրել լեզվի արմատը:

Եվ իհարկե, պետք է ժամանակին փոխել ատամի խոզանակը: Երբեմն չարժէ սպասել ատամնաբույժների հանձնարարվող 3 ամիսը, այլ փոխել, երբ խոզանակի թելիկները սկսում են գզգզվել: