Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է
Մարտի 3-ը ամբողջ աշխարհը նշում է Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day): 1973թ. այդ օրը Վաշինգտոնում ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան: [background_color]Աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ վայրի բնության հարցում, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները, ինչպես նաև բազմաթիվ էկոլոգիական խնդիրները: :-( Խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը:[/background_color] Այս օրը նշվում է՝ բարձրացնելու…
Տեղադրված է 03.03.2026 , 10:40…  ավելին →

Լավատեսներն ավելի երկար են ապրում, քան կյանքի հանդեպ հոռետես հայացքներ ունեցողները։

Այսպիսին է ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքը, որին մասնակցել են 41-90 տարեկան շուրջ 69 հազար բուժաշխատող և վետերան, որոնց հետևել են 10-ից 30 տարվա ընթացքում, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտության շրջանակներում մասնակիցները պատասխանել են որոշակի հարցերին, որպեսզի գնահատվի նրանց լավատեսության աստիճանը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լավատեսության ամենաբարձր մակարդակներ ունեցող մասնակիցները 50-70%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել ապրելու մինչև 85 տարեկան և ավել։ Ավելին, լավատես մարդկանց մոտ կյանքի տևողությունը միջինը 10-15% տոկոսով ավելին է եղել, քան հոռետեսներինը:

Ստացված արդյունքները համալրում են այն վկայությունների թիվը, որ հոգեբանական գործոններ կարող են նպաստել կյանքի երկարատևությանը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լավատես մարդիկ ավելի քիչ են ենթակա քրոնիկական հիվանդություններ ունենալու և վաղ մահանալու ռիսկին։

Հետազոտության հեղինակների կարծիքով լավատեսությունը կարող է նպաստել առողջ սովորությունների ձևավորմանն ու սթրեսի հանդեպ դիմակայության ամրապնդմանը, նաև լավատես մարդիկ կարող են ավելի արագ վերականգնվել սթրեսներից հետո և դրսևորել պակաս էքստրեմալ հուզական ռեակցիաներ 🙂

Քանի որ հետազոտությանը հիմնականում մասնակցել են բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ, պարզ չէ, թե որքանով են արդյունքները կիրառելի բնակչության մյուս խմբերի համար։ Բացի այդ, հետազոտությունը հաշվի չի առել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել մարդու լավատեսության մակարդակի վրա, օրինակ՝ աշխատանքի առկայությունը, հարազատի մահը և այլն:

Ինչևէ, ստացած արդյունքները ենթադրում են, որ լավատեսությունը կարող է հանդիսանալ առողջությանն ու երկարակեցությանը նպաստող կարևոր հոգեբանական գործոն։

 

Աղբյուր` news.am