Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, թե ում են առավել հաճախ խայթում մոծակները 🙂

Ռուսաստանի Տոմսկ քաղաքի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ մոծակների զոհը առավել շատ են դառնում արյան 1-ին խումբ ունեցող մարդիկ:

Իհարկե, դա չի նշանակում, որ մյուսների արյունը մոծակներին չի գրավում: Ուղղակի մոծակները ավելի հաճախ նստում են արյան 1-ին խումբ ունեցող մարդկանց մաշկի վրա` համեմատած 2-րդ խմբի արյուն ունեցող մարդկանց հետ: Նաև մոծակներին գրավում են այլ գործոններ` հոտը, նյութափոխանակության մակարդակը և մարմնի ջերմաստիճանը:

Ի դեպ, արյուն են ծծում միայն էգ մոծակները (այն անհրաժեշտ է ձվազատման համար), իսկ արուները սնվում են միայն բույսերի հյութով:

Մոծակները գտնում են իրենց «սնունդը» արտազատված ածխաթթու գազով: Այդ իսկ պատճառով նրանք գերադասում են բարձր նյութափոխանակություն ունեցող, ֆիզիկապես ակտիվ կամ գեր մարդկանց,  ինչպես նաև հղի կանանց արյունը:

Հիշեցնենք, որ մոծակի որոշ տեսակներ կարող են փոխանցել մալարիա և այլ արևադարձային վիրուսային և մակաբուծական հիվանդություններ, բայց ոչ` ՄԻԱՎ վարակ:

ՄԻԱՎ վարակը չի փոխանցվում մոծակի խայթոցով: