Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Մասնագետները նշել են ամենալավ սննդակարգը, որը թույլ է տալիս պայքարել ծերացման դեմ: Այդ սննդակարգը արդեն իսկ հայտնի է շատերին` դա միջերկրածովային դիետան է:

Վերջերս կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ նման սննդակարգը նպաստում է աղիներում օգտակար մանրէների աճին և կանխարգելում է վնասակար մանրէների աճը: Արդյունքում աղիներում պակասում են ծերացման հետ ասոցացվող բորբոքման գործընթացները:

Այսպիսով, միջերկրածովային սննդակարգը, որը ներառում է շատ բանջարեղեն, միրգ, ձուկ, լոբազգիներ, ընկուզեղեն և զեյթունի ձեթ, օգտակար է ոչ միայն սրտի, ուղեղի և ոսկրերի համար, այլև նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման ռիսկը, ֆիզիկական և կոգնիտիվ ծերացումը: 🙂

 

Աղբյուր` https://medicalxpress.com/