Այլ նորություններ
Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…
ավելին →
Եթե կարծում ես, որ դու կարող ես, դու ճիշտ ես: Եթե կարծում ես, որ չես կարող, դու նույնպես ճիշտ ես:
Հենրի Ֆորդ
Շարունակելով «սարսափելի քննաշրջանի» թեման` կիսվում ենք քննություններին արդյունավետորեն պատրաստվելու խորհուրդներով:
- Մի՛ թողեք ամեն ինչ վերջին րոպեին: Ավելի ճիշտ է պատրաստվել փոքր քայլերով, անընդհատ նշումներ անել թղթերի վրա, ամեն օր գոնե կես ժամ տրամադրել պատրաստվելուն:
- Ընտրեք ձեզ համար պատրաստվելու հարմար տարբերակ։
Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել փաստերը հիշելու իրեն հարմար եղանակ: Օրինակ, եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, կարող եք ցանկացած փաստ կապել ձեր սիրելի մարզաձևի ինչ-որ իրադարձությունների հետ: Այս մեթոդը նաև օգնում է մարզել հիշողությունը:
- Մի՛ ամաչեք օգնություն խնդրել:
Եթե դուք ինչ-որ բան լավ չեք հասկանում, դիմեք օգնության: Չպետք է ամաչել ինչ-որ բան չիմանալուց, ավելի վատ է չցանկանալ սովորել:
- Եղեք ինքնավստահ: Ոչ պակաս կարևոր դեր ունի քննության ժամանակ ձեր հոգեբանական տրամադրվածությունը: Վստահ եղեք ձեզ վրա (հատկապես եթե պատրաստվել եք), խոսեք հստակ, ժպտացեք, պատասխանելիս մի թաքցրեք ձեր հայացքը, այլ նայեք դասախոսի աչքերին:
- Ծածկաթերթիկներ (շպարգալկա) գրել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է 🙂 Բայց դրանք պետք է իքնուրույն գրել, այլ ոչ թե պատճենել կամ ներբեռնել: Երբ դուք թղթի փոքրիկ կտորի վրա փորձում եք տեղավորել 3 տպագիր էջ, ապա դուք սովորում եք ընտրել ամենակարևորը, նաև կրկնում եք նյութը: Իսկ ահա դրանցից օգտվելու կարիք դուք շատ հնարավոր է այդպես էլ չունենաք, որովհետև ձեր մեխանիկական հիշողությունը հրաշալի գործում է, և դուք կկարողանաք վերարտադրել ինֆորմացիան առանց հուշումների:
Հետևեք մեր խորհուրդներին և բարեհաջող հանձնեք բոլոր քննությունները:
Հաջողությո՛ւն ենք մաղթում:
Օգտակար խորհուրդները կրկին Lucy Gyulamiryan-ից։