Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես վերապրել դժվար ժամանակաշրջանը

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →
Անորոշության, անզորության զգացում…Դժվար և լարված ժամանակներում հարկավոր է ավելի ուշադիր լինել սեփական օրգանիզմի կարիքներին և հույզերին։
Ինչպե՞ս օգնել մեզ և կողքիններին. խորհուրդ է տալիս հոգեբանը․
✔️ Երբ իրավիճակը անկանխատեսելի է և ձեր վերահսկումից դուրս՝ փորձեք կենտրոնանալ այն գործողությունների վրա, որոնք կարող եք կառավարել (օրինակ՝ աշխատանքը, աջակցություն և օգնություն տրամադրելը և ստանալը):
✔️ Ատելության խոսքերը, անեծքները, ցասումը առաջին հերթին վնասում են ձեզ և կոնստրուկտիվ չեն: Ավելի արդյունավետ է կիսվել սեփական ապրումներով մտերիմ և վստահելի մարդկանց հետ:
✔️ Տագնապը և բարկությունը վերածեք որևէ կոնստրուկտիվ գործողությունների, որոնք օգտակար կլինեն ձեր և այլոց համար:
✔️ Պաշտպանեք ձեզ հյուծվելուց՝ նվազացնելով ձեր կողմից ընկալվող տեղեկատվական հոսքը:
✔️ Վեճերը շրջապատի մարդկանց հետ կարող են ստիպել ձեզ ավելի մեկուսացված զգալ՝ փորձեք ձեր կարծիքը արտահայտել առանց քննադատության և ագրեսիայի:
✔️Բոլորիս հիմա պետք է ուժեղ լինել, ինչի համար հարկավոր է հոգ տանել ձեր մասին և խելամիտ օգտագործել սեփական ռեսուրսները՝ դրա մեջ ամոթ բան չկա, դա խելամիտ և հասուն մոտեցում է:

Խորհուրդները վերցված են հոգեբան Նունե Վարդանյանի անձնական էջից