Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ընտրել պահանջված մասնագիտություն

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →
Փորձագետները համոզված են, որ ներկայիս մասնագիտությունների կեսը 15-20 տարի հետո կդադարեն գոյություն ունենալ կամ արմատապես կձևափոխվեն։ 🙁

Երիտասարդները պետք է սովորեն մոդելավորել ապագան և ընտրել արդիական մասնագիտություններ` միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Եթե տասնամյակ առաջ պահանջված մասնագիտություններն էին մենեջեր, իրավաբան և ֆինանսիստ, ապա ներկայումս, օրինակ` ճարտարագետ (ինժեներ) մոռացված մասնագիտությունը բավականին գնահատված է, և շատ երկրներում առկա է որակյալ տեխնիկների և ինժեներների պակաս: Գիտության արագ զարգացման հետ զուգահեռ տարբեր ոլորտներում պահանջ է առաջանում նաև բնագիտական մասնագիտությունների, ինչպես օրինակ` նանոտեխնոլոգ, բիոինժեներ, քիմիկոս և այլն:

Համակարգչային տեխնոլոգիաների առաջընթացը հանգեցնում է այն փաստի, որ ՏՏ մասնագիտությունների պահանջարկը ժամանակի ընթացքում միայն մեծանում է: Պահանջված են նաև ծառայությունների ոլորտի մասնագիտությունները:

Տարբեր փորձագետների գնահատականով Հայաստանի աշխատաշուկայի մարտահրավերները այդքան էլ չեն տարբերվում միջազգայինից։ Ինչևէ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ առաջնահերթություններն ու մանրակրկիտ վերլուծել իրավիճակը, ժամանակի պահանջները, և դա կմոտիվացնի նոր նախագծեր և ստարտափեր իրականացնելու համար։

Մասնագետների կարծիքով ապագայում աշխատաշուկայում պահանջված լինելու համար անհրաժեշտ է առնվազն ունենալ մաթեմատիկայի բազային գիտելիքներ, տեղեկատվություն փնտրելու և վերլուծելու հմտություններ, օտար լեզուների իմացություն:

Ժամանակակից կրթության պահանջն է սովորեցնել ուսանողին մտածել և քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը։ 

Ցանկացած աշխատանքի, հատկապես ձեռնարկատիրության մեջ հաջողության հասնելու համար կարևոր են այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելը և գաղափարները պրոդուկտի վերածելու կարողությունը։ Այդ հմտությունները պետք է ձեռք բերվեն սովորելու տարիներին:

Չափազանց կարևոր են արյդունավետ հաղորդակցման հմտությունները, քանի որ կոմունիկացիան ընդլայնում է հորիզոնն ու շրջակա աշխարհի մասին պատկերացումները, հետևաբար կարող է օգնել մասնագիտության կամ գործունեության տեսակի ընտրության հարցում։

Եվ իհարկե, պետք չէ մոռանալ, որ կրթությունը և ինքնազարգացումը ոչ միայն երիտասարդների համար է: 🙂 Ցանկացած մասնագետ պետք է ձգտի կատարելագործվել և արդիականացնել մասնագիտական հմտությունները` աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:

 

Ավելին կարդա մեր կայքի հոդվածներում և հետևիր մեզ սոցցանցերում: