Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչո՞ւ են ատամները փչանում

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 1)
Գիտե՞ք, որ մաշված կոշիկներով կամ վատ լարված ռակետով թենիս խաղալը կարող է գրեթե նույնքան մեծացնել վնասվածքի ռիսկը, որքան առանց սաղավարտի հեծանիվ վարելը կամ առանց ուսադիրների ամերիկյան ֆուտբոլ խաղալը: Խոսենք սպորտի և վարժությունների անվտանգության մասին։ Սպորտով և այլ ակտիվություններով զբաղվելիս կրած հատուկ սարքավորումները կամ պարագաները վնասվածքները կանխելու գլխավոր բանալին են: Սկսենք սաղավարտներից։ Սաղավարտը կարևոր է այնպիսի սպորտաձևերի և ակտիվությունների համար, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, բեյսբոլը, հեծանվավազքը, ձիավարությունը, սքեյթբորդինգը,  դահուկավազքը և սնոուբորդինգը: Սաղավարտները 75-85%-ով նվազեցնում են գլխի…
Տեղադրված է 08.01.2026 , 13:11…  ավելին →

Ինչո՞ւ են մարդկանց ատամները փչանում: Ինչո՞ւ նույնիսկ փոքր երեխաների ատամները սկսել են այդքան հաճախ փչանալ:

Պարզվել է, որ ատամների փչանալու հիմնական պատճառը քաղցրավենիքն է և ոչ պատշաճ հիգիենան, ինչի հետևանքով ակտիվ բազմանում են վնասակար մանրէները։ Կոնֆետների և քաղցրավենիքի չարաշահումը քայքայում են ատամները և հանգեցնում կարիեսի զարգացմանը: Ի դեպ, կարիես առաջացնող մանրէներով երեխաները վարակվում են կենցաղում, ծնողներից, որոնք համբուրում են երեխայի շուրթերը։ Այդ գործողությամբ մեծահասակներն իրենց բերանի խոռոչում առկա մանրէները փոխանցում են փոքրիկներին: 🙁

Ատամնաբույժների տվյալներով, չնայած գեները կարևոր դեր է խաղում մարդու առողջության վիճակի և ատամների առողջության գործում` պակաս կարևոր դեր չունի նաև կենսակերպը: Հետազոտությունը, որն անցկացրել են ամերիկացի J. Craig Venter Institute-ի գիտնականները, հաստատում է այս տեսակետը` ապացուցելով, որ ատամների և լնդերի առողջությունը հիմնականում կախված է կենսակերպից և մարդու սննդակարգից, այլ ոչ թե գեներից: Եթե անգամ մարդը ատամների հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն չունի, այդ հիվանդությունները, ամենայն հավանականությամբ, կառաջանան նրա մոտ, եթե նա կանոնավոր կերպով չմաքրի ատամները և պրոֆիլակտիկ զննությունների համար չայցելի ատամնաբույժին: Եվ հակառակը. եթե մարդը կարիեսի և այլ հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ուշադիր է իր ատամների հանդեպ և ճիշտ խնամում է դրանք, նրա մոտ կամ խնդիր չի լինի կամ այն ժանանակին կբուժվի 🙂

Ի դեպ, ատամների համար վտանգավոր է ոչ այնքան շաքարը, որքան քաղցրավենիք ուտելուց հետո ատամները չմաքրելը: Գիշերվա ընթացքում սննդի մնացորդներով սնվող մանրէները արտադրում են թթուներ և քայքայում ատամների էմալը: Հետևաբար, պետք է արմատավորել ուտելուց հետո ատամները լվանալու սովորույթը: Եվ իհարկե` պարբերաբար այցելել ատամնաբույժի, եթե անգամ ոչ մի տեսանելի խնդիր չկա:

 

Որոշ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ փչացած ատամ կա, պարտադիր չէ այն բուժել, քանի որ կաթնատամները փոխվելու են: Սակայն  կարիեսից վնասված կաթնատամները ժամանակից շուտ փչանում են, երբեմն չբուժված հիվանդությունները տարածվում են նաև հիմնականների վրա: Նաև հիմնական ատամներն անհամաչափ են զարգանում, և կարող են թեք ատամներ առաջանալ:

Այդ իսկ պատճառով, և՛ երեխաների, և՛ մեծերի կարիեսը պետք է ժամանակին բուժել:

 

Աղբյուր` https://med.news.am/