Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս դիմակայել ամռան շոգին

Այլ նորություններ

Հայ երիտասարդները վերաիմաստավորում են առնականությունը
TeensLIVE երիտասարդական նախագիծն ամփոփեց «Ստեղծիր նոր պատմություն» արշավի արդյունքները։ UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված արշավն ուղղված էր 16-25 տարեկան երիտասարդ տղամարդկանց և պատանիներին։ Նախաձեռնությունը միտված էր գենդերային վնասակար կարծրատիպերի դեմ պայքարին, դրական առնականության խթանմանը և բռնության կանխարգելմանը։ Արշավի մասնակիցները վերաիմասավորեցին առնականությունը՝ նախընտրելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հուզական ինտելեկտը, հոգատարությունը, նվիրվածությունը, բռնությունից և ագրեսիայից զերծ լինելը։ Արշավի ընթացքում օգտագործվեցին տարբեր ձևաչափեր՝ տեղեկատվական հոդվածներ, կոմիքսներ և տեսանյութեր հայտնի բլոգեր-ինֆլյուենսերների հետ։ Սոց․ ցանցերում ավելի քան 840000…
Տեղադրված է 20.11.2024 , 14:49…  ավելին →

Ամառային շոգ եղանակը կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:

Քիչ քանակով արևի ճառագայթները նպաստում են մաշկում վիտամին Դ-ի առաջացմանը, ոսկրային համակարգի ձևավորման և նյութափոխանակության գործընթացներին, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և կարող է խիստ բացասաբար ազդել մարդու առողջության վրա՝ առաջացնելով արևային այրվածք, արևահարություն, ֆոտոալերգիա, աչքերի ախտահարում, հետագայում` մաշկի չարորակ նորագոյացություններ, ընդհանուր երևույթներից` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում, սարսուռ, քթային արյունահոսություն:

Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել խնդիրներ` օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով: Ավելի ինտենսիվ են աշխատում սրտանոթային և շնչառական համակարգերը, տատանվում է զարկերակային ճնշումը, հաճախանում է շնչառությունը և անոթազարկը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, իջնում է աշխատունակությունը:

Շոգ եղանակին շատ վտանգավոր է բացօթյա պայմաններում ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը: Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն էլ խիստ ավելանում է շոգ պայմաններում` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Շոգ եղանակին մաշկի միջոցով մարդը կարող է կորցնել մինչև 3-4 լիտր հեղուկներ, հանքային աղեր, և արդյունքում ջրազրկվում է: Որպես հետևանք` կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, քնկոտություն, սաստիկ ծարավ:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և քրոնիկ հիվանդություններով տառապող անձնինք:

 

Միաժամանակ, շոգ եղանակին ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ օգտագործելու պատճառով:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի գերտաքացումը կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ցերեկը` ժամը 12:00-ից 17:00-ը,
  • կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կամ այլ բնական կտորից հագուստ, օգտագործել հատուկ արևապաշտպան քսուքներ,
  • օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 2.5-3 լիտր)` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր, ոչ թունդ թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենալավ միջոցն է: Սրտանոթային կամ երիկամների հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
  • ցանկալի է հրաժարվել ծանր, յուղոտ կերակուրներից, օգտագործել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
  • չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները,
  • արգելվում է գտնվել վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված մեքենաներում,
  • ցանկալի է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից,
  • մրսածությունից խուսափելու համար պետք է հետևել, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա: Այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

 

Աղբյուր` www.moh.am