Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ է գլոբալացումը

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Նախորդ դարի վերջին գլոբալիզացիան (գլոբալացումը) դարձավ ակտուալ քննարկման թեմա, և այդ քննարկումները ոչ միայն չդադարեցին, այլ նույնիսկ մեծ թափ ստացան:

Գլոբալացումը վերաբերում է տնտեսության, մշակույթի, քաղաքական և կրոնական ոլորտներին, սակայն ամենաակտուալը տնտեսության գլոբալիզացիան է:

Գլոբալացում տերմինը ծագում է globalize բառից, որը վերաբերում է տնտեսական համակարգերի միջազգային ցանցի ի հայտ գալուն:

Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է որպես գոյական 1930 թ.-ի «Towards New Education» վերնագրով մի հրատարակման մեջ, որտեղ այն նշանակում էր կրթության մեջ մարդկության փորձի մի ամբողջական տեսակետ: Դրա հետ առնչություն ունեցող մեկ ուրիշ տերմին՝ կորպորատիվ հսկաներ, 1897 թ.-ին ստեղծվել էր Չարլզ Թեյզ Ռասելի կողմից և վերաբերում էր մեծապես տրանսնացիոնալ հիմնադրամներին և այդ ժամանակի հսկա ձեռնարկություններին:

Մինչև 1960-ական թթ. այդ երկու տերմինները օգտագործվել են որպես հոմանիշներ տնտեսագետների և սոցիոլոգների կողմից: Տնտեսագետ Թեոդոր Լեվիտը «գլոբալացում» տերմինը օգտագործել է իր «Շուկայի գլոբալացումը» հոդվածում:

Սոցիոլոգներ Մարտին Ալբրոուն և Էլիզաբեթ Քինգը գլոբալացումը սահմանում են որպես «այն բոլոր գործընթացների ամբողջություն, որոնց միջոցով աշխարհի մարդիկ միավորվում են մի հասարակության մեջ»:

Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է:

Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից: Գլոբալացմանը նպաստում է տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը:

2000 թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամը ճանաչեց գլոբալացման չորս տեսակ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում: Գլոբալացման հետ կապված են նաև գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտվածությունը և այլ էկոլոգիական խնդիրներ: 🙁

Այսպիսով, գլոբալացման գործընթացը ազդում է բիզնես կազմակերպությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ռեսուրսների և բնական միջավայրի վրա:

Գլոբալիզացիայի աղբյուրներն են`

▪Գիտատեխնոլոգիական զարգացումը, մասնավորապես համացանցի զարգացում, որի շնորհիվ պետությունների միջև հեռավորությունը աննշան է դառնում: Այսօր մենք ունենք հնարավորություն ստանալ ինֆորմացիա և նույնիսկ առցանց կրթություն` գտնվելով աշխարհի ցանկացած կետում: 🙂

▪ Համաշխարհային առևտուրը, որ դարձել է ավելի ազատ:

▪ Մշակութային ավանդույթների միավորումը:

 

Գլոբալիզացիան ունի ինչպես շատ դրական, այնպես էլ որոշ բացասական կողմեր: Ինչևէ, այն մեր ժամանակաշրջանի կարևորագույն բնութագրերից է։

 

Կազմեց Կարինե Տերտերյանը: