Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ անել, եթե դաշտանը ցավոտ է

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 1)
Գիտե՞ք, որ մաշված կոշիկներով կամ վատ լարված ռակետով թենիս խաղալը կարող է գրեթե նույնքան մեծացնել վնասվածքի ռիսկը, որքան առանց սաղավարտի հեծանիվ վարելը կամ առանց ուսադիրների ամերիկյան ֆուտբոլ խաղալը: Խոսենք սպորտի և վարժությունների անվտանգության մասին։ Սպորտով և այլ ակտիվություններով զբաղվելիս կրած հատուկ սարքավորումները կամ պարագաները վնասվածքները կանխելու գլխավոր բանալին են: Սկսենք սաղավարտներից։ Սաղավարտը կարևոր է այնպիսի սպորտաձևերի և ակտիվությունների համար, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, բեյսբոլը, հեծանվավազքը, ձիավարությունը, սքեյթբորդինգը,  դահուկավազքը և սնոուբորդինգը: Սաղավարտները 75-85%-ով նվազեցնում են գլխի…
Տեղադրված է 08.01.2026 , 13:11…  ավելին →

Դաշտանային ցավերը (դիսմենորեան) շատ աղջիկների և կանանց համար ամենամսյա խնդիր է։ Ցավը կարող է լինել ինչպես թեթև, այնպես էլ բավականին ուժեղ և նույնիսկ խանգարել առօրյա գործառույթներին, ազդել կյանքի որակի վրա։ 🙁
Ցավը մեղմելու և ինքնազգացողությունը բարելավելու համար կան մի քանի մոտեցումներ․
• Տաք ցնցուղը նպաստում է մկանների թուլացմանը և ցավի մեղմացմանը։
• Առողջ կենսակերպ, թեթև ֆիզիկական վարժություններ, մեդիտացիա, յոգա և շնչառական վարժություններ։
• Բավարար քուն, սթրեսի կառավարում։
• Սննդակարգում ցանկալի է ավելացնել բուսական մթերքներ, մագնեզիում, Բ խմբի վիտամիններ և օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքները՝ ձուկ, ավոկադո, ընկուզեղեն, լոբազգիներ, կտավատի սերմ և սահմանափակել սուրճը, մուգ թեյը, շաքարը և արագ սնունդը։
• Դեղորայքի ընդունում՝ բժշկի խորհրդով։ Ցուցված են ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը, ինչպես օրինակ՝ իբուպրոֆեն, պարացետամոլ։

Եթե ցավը շատ ուժեղ է, առկա են այլ հիվանդագին ախտանշաններ՝ առատ արյունահոսություն, մակարդուկներ, տհաճ հոտ, անկանոն դաշտանային ցիկլ, պարտադիր պետք է դիմել բժիշկ-գինեկոլոգի։