Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հուշարձանների միջազգային օր

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը (International Day for Monuments and Sites, World Heritage Day) պաշտոնապես ընդունվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1983 թվականին: Այն նշվում է ամեն տարի ապրիլի 18-ին:

 

Այդ օրը նշվում է  համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը մեծացնելու,  հուշարձանների կարևորությունը համաշխարհային պատմության և մշակույթի պահպանման գործում շեշտելու նպատակով:

Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Գյուղական բնապատկեր»:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիան նպաստել է պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը` Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և այլն:

 

Այդ օրը շատ երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, շնորհանդեսներ,  դրամահավաքներ` հուշարձանների պահպանության համար, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

 

Որպես «համընդգրկուն բացառիկ արժեք» գրանցված Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, ինչպես նաև Գեղարդն ու Ամադու կիրճը:

 

Միասին պահպանե՛նք մեր պատմամշակութային ժառանգությունը և հայկական բնապատկերը: