Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հոգեկան առողջության համաշխարհային օր

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Եվ երևի թե, հոկտեմբերը պատահական չէ ընտրված: Չէ՞ որ աշնանը զգալի փոփոխություններ են տեղի ունենում՝ սկսվում է նոր ուսումնական տարին, փոխվում է եղանակը և այլն: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են համակերպվում այս ամենի հետ: Նրանց մոտ տեղի է ունենում տրամադրության անկում, ընկնում է աշխատունակությունը, աշխարհը թվում է մռայլ և անբարյացկամ, իսկ ապագան՝ կասկածելի: Երբեմն նման իրավիճակն անվանում են դեպրեսիա` ընկճախտ: Չնայած, որ այդ ծանր հիվանդությունը, որը բուժվում է հոգեբույժների կողմից, առաջանում է ոչ բոլորի մոտ, միևնույն է, պետք է այս վիճակի դեմ պայքարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ շրջապատի` ընկերների, ընտանիքի անդամների, անհրաժեշտության դեպքում` նաև մասնագետների օգնությամբ:

Եթե ուզում ես հետաքրքիր խորհուրդներ ստանալ դեպրեսիայի հաղթահարման վերաբերյալ, կարդա Սաշա Սկոլիչենկոյի հեղինակած «Գրքույկ դեպրեսիայի մասին» պատկերազարդ գրքույկը:

Ֆոտոն գտել ենք այստեղ: