Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հոգեբանական աջակցության թեժ գիծ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →
📞  (060) 834 777  Գրանցե՛ք այս թեժ գծի հեռախոսահամարն ու կիսե՛ք այն ձեր մտերիմների հետ։
ԱՀԿ -ի աջակցությամբ 10 հոգեբան համալրեց «ԱՄԲՐԱ» հոգեկան բարեկեցության կենտրոնի թեժ գծի օպերատորների շարքերը՝ պատրաստ արձագանքելու հոգեբանական օգնության կարիք ունեցող բոլոր անձանց կարիքներին։
Այս հոգեբանական աջակցության թեժ գծի ծառայությունները հատուկ ընդլայնվել են՝ Հայաստան մուտք գործած փախստականներին ժամանակին ու պատշաճ կերպով հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
📞 Աշխատելով ամեն օր՝ առավոտյան ժամը 8-ից մինչ կեսգիշեր՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն ձեր զանգերին, ձեզ կտրամադրեն խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ կուղղորդեն այլ մարմիններին։

Ծառայության համալրումն ու հոգեբանների պատրաստումը հնարավոր դարձան Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված ծրագրի (#mhGAP) շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության դեպարտամենտի ֆինանսավորմամբ։

Նյութի աղբյուր՝  World Health Organization – WHO Country Office in Armenia