Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Շատ մարդիկ մտածում են, որ մանրէները և վիրուսները մեր թշնամիներն են, որոնց պետք է ոչնացնել՝ հիվանդություններից խուսափելու համար։ Մեզանից ոմանք առանց երկար մտածելու օգտագործում են  հակաբիոտիկներ որպես մրսածության և հազի դեղ։ Իրականում, մեզ շրջապատում են միլիոնավոր տարբեր հարուցիչներ, որոնց զգալի մասն օգտակար են և առանց որոնց մեր օրգանիզմը չի կարող գոյատևել։ Իսկ մրսածության պատճառը բոլորովին էլ մանրէները չեն 🙂

Եվ այսպես մի քանի հետաքրքիր փաստեր մեզ շրջապատող մանրէների մասին․

  1. Մարդու օրգանիզմում ապրում են շուրջ 2 կգ ընդհանուր քաշով մանրէներ․
  2. Մարդկությանը հայտնի մանրէների միայն 1%-ն է, որ մարդու մոտ առաջացնում է հիվանդություններ․
  3. Գոյություն ունեն շուրջ 100 տեսակի վիրուսներ, որոնք առաջացնում են հարբուխ․
  4. Համբույրի ժամանակ մեկ մարդուց մյուսին փոխանցվում է 278 տարբեր մանրէային կուլտուրաներ։ Բարեբախտաբար, դրանցից 95% որևէ վտանգ չի ներկայացնում։