Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Մեր օրգանիզմն ունի հազարավոր հետաքրքիր և մասամբ չբացահայտված գաղտնիքներ:

Մարդու օրգանիզմը բաղկացած է մի քանի տրիլիոն բջիջներից (ստույգ հաշիվը ոչ ոք չգիտի 🙂 ), բայց դրանցից ընդամենը 10%-ն է մարդկային ծագման, մնացած 90% պատկանում է տարբեր մանրէներին և սնկերին, որոնք անտեսանելի են մեզ համար:

Այսպես, միայն բերանի խոռոչում ապրում են այնքան մանրևէներ, ինչքան մարդիկ բնակվում են Երկիր մոլորակի վրա: Իսկ օրինակ` պորտի փոսիկում ապրող մանրևէները կարող էին բնակեցնել արևադարձային մի անտառ` ձևավորել ամբողջական էկոհամակարգ:

Մասնագետները ներկայումս գնահատում են, որ մարդու օրգանիզմում բնակվում է մինչև 10.000 տեսակի միկրոօրգանիզմներ: Այն պարագայում, որ մարդու գենոմը պարունակում է շուրջ 22.000 սպիտակուց կոդավորող գեներ, մարդկանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում ապրող միկրոօրգանիզմները) պարունակում է շուրջ 8 մլն. սպիտակուց կոդավորող գեներ, այսինքն` 360 անգամ ավել: 😮

Մեր մարմնում ապրող տրիլիոն տարբեր միկրոօրգանիզմներից, որոնց գումարային քաշը չափահաս մարդու օրգանիզմում կազմում է շուրջ 2 կգ, շատերը կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Այսպես, ստամոքսաղիքային տրակտում բնակվող մանրէները օգնում են մարսողությանը և կարևոր նյութերի կլանման գործընթացին, սինթեզում են որոշ վիտամիններ և հակաբորբոքային նյութեր և հանդիսանում են մեր իմունային պաշտպանության համակարգի կարևոր մասը: