Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից…

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Հայտնի է, որ գիրությունը (ճարպակալումը) վտանգում է մարդու առողջությունը և բարձրացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը:

Վերջին հետազոտությունները պարզել են, որ ավելցուկային քաշ կամ գիրություն ունեցող մարդիկ ավելի շուտ են ծերանում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան բարձր է մարդու մարմնի զանգվածի ցուցանիշը, որը հաշվարկվում է բաժանելով քաշը հասակի քառակուսիի վրա (մանրամասները կարդա այս հոդվածում), այդքան բարակ է նրա գլխուղեղի կեղևը և գորշ նյութի պարունակությունը 🙁

Այդ փոփոխությունները իջեցնում են մարդու մտածողական ֆունկցիան, ներառյալ ուշադրությունը, հիշողությունը, տեսողական ընկալումը: Հետազոտողների կարծիքով, ճարպակալումը արագացնում է մարդու գլխուղեղի ծերացումը միջինում 10 տարով 😮

 

Այսպիսով, մասնագետների կարծիքը մինշանակ է` գիրությունը լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը պահանջում է կանխարգելում և ակտիվ բուժում` մի շարք անցանկալի հետևանքներից խուսափելու համար: