Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր է իմանալ

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Երբևէ մտածել ե՞ք, թե ինչու սրճարաններում և ռեստորաններում սնունդը մատուցում են բավականին մեծ, հիմնականում սպիտակ գույնի ափսեներով:

Ինչ վերաբերում է ափսեների չափսերին, իրականում ռեստորանատերերը դիմում են խորամանկության, քանի որ նման պարզ մարքեթինգային հնարքի օգնությամբ ստիպում են հաճախորդներին պատվիրել ավելի շատ ուտեստներ: Պարզվում է, մեծ չափսի ափսեի վրա սննդի չափաբաժինն ավելի փոքր է երևում, և հաճախորդը ավելի մեծ հավանականությամբ կպատվիրի երկրորդ չափաբաժինը: 🙂

Նաև սպասքի գույնը ազդում է ախորժակի վրա: Սպիտակ գույնի սպասքը համարվում է դասական, և սպիտակ ամանեղենով մատուցված սնունդն ունի ավելի գեղեցիկ և ախորժելի տեսք:

Ապացուցվել է նաև հակառակը. գունավոր ափսեներով մատուցված ուտեստները ավելի գրավիչ են թվում, հատկապես երեխաների համար, իսկ սննդի չափաբաժինն` ավելի մեծ, ստիպելով ուտել դանդաղ և արդյունքում` արագ հագենալ:

Ուրեմն, եթե հետևում եք ձեր քաշին, ապա հաշվի առեք այս հնարքները: