Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (NASA) որոշում կայացրեց Մարս մոլորակ ուղարկել և այնտեղ տեղադրել պատմական մի հուշատախտակ` նվիրված կորոնավիրուսի դեմ մարդկության պայքարին:
Հայտնի դարձավ, որ փոքր մետաղական տախտակը կուղարկվի «Կարմիր մոլորակ» թվով 5-րդ մարսագնացով: Ինչպես նշեց ծրագրի համակարգողներից մեկը, հուշատախտակը նվիրվում է այն բոլոր բուժաշխատողներին, ովքեր պայքարել են COVID-19 համավարակի դեմ:
Մարսը Արեգակնային համակարգի չափերով յոթերորդ և Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է: Այն անվանում են նաև «Կարմիր մոլորակ»` մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով: