Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հայրերի տոն

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հունիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է մի անսովոր տոն` հայրերի տոնը (Father’s Day):

Այն սկսել են նշել ԱՄՆ-ում: Սոնորա Սմարթ անունով մի կին 1909 թ. մայրերի օրվա կապակցությամբ եկեղեցում անցկացվող արարողության ժամանակ մտածում է այն մասին, որ իր մոր մահվանից հետո, իրեն և ևս հինգ երեխայի միայնակ դաստիարակել է իր հայրը՝ Ուիլյամ Ջեքսոն Սմարթը: Սոնորան ուզում էր, որպեսզի իր հայրը իմանա, թե ինչ յուրահատուկ մարդ է նա իր համար, թե ոնց է նրան սիրում և գնահատում: Սոնորան դիմում է տեղի կառավարման մարմիններին` հայրերին նվիրված տոն սահմանելու առաջարկով: Նրա առաջարկությունը հավանության է արժանանում: Հետագայում հայրերին նվիրված տոնը դարձավ պոպուլյար նաև նահանգի այլ քաղաքներում:

1972-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը պետական մակարդակով ճանաչեց օրը:

ԱՄՆ-ից հետո հայրերի օրը սկսեցին նշել նաև Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, ճապոնիան, Չինաստանը և շատ այլ երկրներ:

Տոնը մի շարք երկրներում ընտանիքի իրավահավասարության մեծամասշտաբ ծրագրի մասն է: Մտահղացման հեղինակները կարծում են, որ տղամարդկանց գնահատելը` որպես հոգատար հայրերի, նպաստելու է ընտանեկան բարեկեցությանը: Նաև այն, որ հաճախ հասարակությունում առկա կարծրատիպերն են խանգարում տղամարդուն պատասխանատվություն ստանձնել` հոգատար և ուշադիր հայր, ամուսին, ընտանիքի անդամ լինելու` երեխաներին խնամելու և դաստիարակելու առաքելությունը պատվիրակելով կնոջը:

Այս օրն ընդունված է պատվել հատկապես այն հայրերին, ովքեր հանգամանքների բերումով միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին: