Այլ նորություններ
Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…
ավելին →
TeensLIVE երիտասարդական նախագիծն ամփոփեց «Ստեղծիր նոր պատմություն» արշավի արդյունքները։
UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված արշավն ուղղված էր 16-25 տարեկան երիտասարդ տղամարդկանց և պատանիներին։ Նախաձեռնությունը միտված էր գենդերային վնասակար կարծրատիպերի դեմ պայքարին, դրական առնականության խթանմանը և բռնության կանխարգելմանը։
Արշավի մասնակիցները վերաիմաստավորեցին առնականությունը՝ նախընտրելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հուզական ինտելեկտը, հոգատարությունը, նվիրվածությունը, բռնությունից և ագրեսիայից զերծ լինելը։
Արշավի ընթացքում օգտագործվեցին տարբեր ձևաչափեր՝ տեղեկատվական հոդվածներ, կոմիքսներ և տեսանյութեր հայտնի բլոգեր-ինֆլյուենսերների հետ։
Սոց․ ցանցերում ավելի քան 840000 դիտում հավաքած արշավը գերազանցեց սպասելիքները՝ ցույց տալով դրական փոփոխությունների մեծ կարիք հայ երիտասարդների շրջանում։
Ի դեպ, մեր ընկեր՝ տեղեկատվական բոտ Բարուժանը երկար ճանապարհ է անցել, որ հասնի դրական առնականության իր մոդելին՝ դառնալով ավելի հոգատար ու հարգալից։
Հուսով ենք՝ դու էլ շատ բան սովորեցիր նրանից։ 🙂
Իսկ եթե դեռ մոտիկից չես ծանոթացել Բարուժանին և ցանկանում ես դրական փոփոխություններ բերել քո ու քո շրջապատի կյանք, անցի’ր այս հղումով՝
t.me/BarujanBot դրական առնականության մասին ավելին իմանալու համար: