Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք Բլոգի օրը

Այլ նորություններ

Կրկին թմրամիջոցների մասին
Վերջին ժամանակներում ամբողջ աշխարհում ավելացել է թմրամիջոցներ օգտագործող դեռահասների և երիտասարդների թիվը։ Հոգեմետ նյութերը օգտագործվում են մարդու մտքերը, իրականության ընկալումը, տրամադրությունն ու վարքը փոխելու և հաճույք ստանալու նպատակով: Դրանց ընդունումը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան խանգարումների և կախվածության: [background_color]Թմրանյութի նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է բերել վտանգավոր հետևանքների և կախվածության: Կախվածությունը հիվանդություն է, որն ունի բուժման կարիք: [/background_color] Մասնագիտացված բուժումը հասանելի է ՀՀ-ում։ Խորհրդատվությունների համար կարող եք այցելել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։…
Տեղադրված է 02.10.2024 , 11:30…  ավելին →

Օգոստոսի 31-ին աշխարհում նշվում է Բլոգի օրը (Blog Day):

Տոնի օրն ընտրելիս հաշվի է առնվել «31.08»-ի նմանությունը “BLOG” բառին 🙂

Բլոգերները տոնը նշում են հենց բլոգերում: Որպես ավանդույթ` այս օրը յուրաքանչյուր բլոգեր ձգտում է հայտնաբերել իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգ և գրառում է կատարում իր բլոգում նոր հայտնաբերածների մասին: Սա հնարավորություն է տալիս աշխուժություն և հետաքրքրություն բերել բլոգոսֆերա (բլոգների տիրույթ):

Այսօր անցկացվում են տարբեր միջոցառումներ, իսկ 2007 թվականից` «Լավագույն բլոգներ» (Best of Blogs) մրցույթը:

«Բլոգ» բառը առաջացել է 1997 թվականին: Ջորջ Բերգերը որպես այլընտրանք «ինտերնետային օրագրին» օգտագործեց «բլոգ» բառը (“logging the web”՝ «իրադարձությունները գրառել ցանցում»): Սակայն “weblog” հասկացությունը ընդամենը 1 տարի գործածվեց: 1999 թվականի “weblog” ստեղծողը ձևափոխեց բառը և ստացավ հետաքրքիր արտահայտություն`  “we blog” (մենք բլոգ ենք վարում): Այսպես, բլոգը դարձավ ինտերնետային օրագրի հիմնական սահմանումը:

Առաջին բլոգը ավելի շուտ է հայտնվել, քան դրա տերմինը: 1994 թվականին համացանցում ծնվում է Ջասթին Հոլլի առաջին օրագիրը: Այնուհետ ստեղծվում է “Scripting News”-ը, որի հայր են համարում Դեյվ Վայներին: Նա փոքրաթիվ համացանցային լսարանից շատ արագ երկրպագուներ գտավ, ուստի որոշ հետազոտողներ նրան «Ցանցի պատմության մեջ առաջին բլոգ» են անվանում: Ոմանք բլոգի պիոներ եմ համարում Թիմ Բեռներս-Լիին, որը դեռ 1992 թվականից իր էջում նորություններ էր հրատարակում:

1999 թվականի օգոստոսին “Pyra Labs” ընկերութունը ստեղծում է “Blogger” պորտալը, որը թույլ է տալիս արագ, հեշտ և անվճար անձնական բլոգ ստեղծել: Հետագայում “Blogger”-ը գնեց “Google” ընկերությունը:

1999 թվականին մեկնարկեց հայտնի “LiveJournal.com”-ը, որն այսօր ավելի քան 10 միլիոն օգտագործող ունի:

 

Ի դեպ, պետք չէ շփոթել այսօրվա տոնը Բլոգերի օրվա հետ, որը նշվում է հունիսի ամսին` իբրև LiveJournal օգտատերերի բարեկամության խորհրդանիշ: