Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր «Պի» թվի օրն է

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Այսօր նշվում է ամենաանսովոր և առեղծվածային տոներից մեկը` «Պի» թվի օրը (International π Day):

Այս ոչ պաշտոնական տոնը հնարել է 1987թ. ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոն, ով նկատեց, որ ամսաթվի ամերիկյան գրագրությամբ (ամսաթիվ/օր) մարտի 14-ը` 3/14 և ժամը 1:59:26 համընկնում են π թվի սկզբում գտնվող թվերի հետ` π=3,1415926…. Այսպիսով, տոնը նշում են հենց մարտի 14-ին:

Պի (π) թիվը մաթեմատիկական հաստատուն է, որն արտահայտում է շրջանագծի երկարության հարաբերությունն իր տրամագծի նկատմամբ: Թվային արտահայտությամբ π-ն սկսում է 3.141592-ով և ունի անսահման մաթեմատիկական շարունակություն:

Ինչպես կարծում են մասնագետները, այդ թիվը բացահայտվել է բաբելոնյան մոգերի կողմից և կիրառվել է Բաբելոնյան հայտնի աշտարակի կառուցման ժամանակ: Մինչդեռ «Պի»-ի ոչ բավարար ճշգրտությունը հանգեցրել է ամբողջ նախագծի փլուզմանը: Հնարավոր է, որ այս մաթեմատիկական հաստատունն է ընկած եղել լեգենդար Սողոմոն արքայի Տաճարի կառուցման հիմքում:

 

Ի դեպ, «Պի» թվի տոնը համընկնում է ամենահայտնի և ազդեցիկ ֆիզիկոս Ալբերտ Էյնշթեյնի ծննդյան օրվա հետ: 

 

Տոնը հիմնականում նշում են 12 ժամանոց համակարգով ցերեկվա 1:59:26-ին, կամ 24 ժամյա համակարգում` ժամը 13:59-ին: Նշելու համար թխում են թխվածքներ, որոնց վրա գրվում է π նշանը, կարդացվում են π թվին նվիրված գովասանական խոսքեր, խոսվում է մարդկության համար նրա դերի մասին և թե ինչ կլիներ աշխարհը առանց π-ի: 🙂

 

Աղբյուր` calend.ru