Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջ ապրելակերպին նվիրված հանդիպումներ

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →
Սիրելի՛ երիտասարդներ,
Եթե հետևում եք մեզ սոց․ցանցերում, ապա արդեն տեղյակ եք, որ վերջերս ունեցել ենք շատ հետաքրքիր և օգտակար հանդիպումներ ք․Վեդիում և Երևանում։
Հանդիպումների ընթացքում խոսեցինք առողջ ապրելակերպի մասին և մանրամասնեցինք մի քանի թեմաներ՝
🔹ինչպե՞ս ձևավորել առողջ ապրելակերպ,
🔹վնասակար սովորություններ,
🔹առողջ սնուցում և ֆիզիկական ակտիվություն։

Ինտերակտիվ քննարկումներ ունեցանք լսարանի հետ, որը կազմված էր շատ ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդներից, մրցույթ կազմակերպեցինք և հաղթողներին նվերներ բաժանեցինք: ☺️


«Առողջ ապրելակերպ» թեմայով հանդիպմանը իրենց մասնակցությունն ունեցան`
🔸Թինսլայվ Հայաստան հարթակի համակարգողներ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետներ Մարինա Մելքումովան և Եվա Մովսեսյանը,
🔸 բլոգերներ Հայկ Սիսեռյանը և Լիլիթ Հովսեփյանը,
🔸 մեր ծրագրի համակարգող և որպես հաղորդավար հանդես եկող Արուսիկ Մկրտչյանը (DJ Vaccina):

Հիշեցնենք, որ նման հանդիպումները շարունակական են լինելու։
Ձեր Teenslive թիմ