Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ապրել ՄԻԱՎ-ով

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Ինչպես ձեզանից շատերին հայտնի է մեր սոց. խմբից, 2019 թվականին ստեղծվել են երեք կարճ ֆիլմեր ՄԻԱՎ-ի շուրջ տարածված առասպելների, խտրական վերաբերմունքի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների մասին:

Տեսաֆիլմերի շնորհանդեսը տեղի ունեցավ 2019թ.-ին, ք.Գյումրիում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ընթացքում:

Նորաստեղծ տեսանյութերն արդեն վայելում են տարբեր տարիքի դեռահասների և երիտասարդների (և ոչ միայն 🙂 ) սերն ու հավանությունը` հավաքելով ավելի քան 600.000 դիտումներ ամենահայտնի օնլայն հարթակներում:

Իսկ այժմ տեսանյութերը հասանելի են նաև Teenslive կայքում` Օգտակար ռեսուրսներ բաժնում:

Երիտասարդների մասին հետաքրքիր, ռոմանտիկ կամ զվարճալի պատմություններ ներկայացնող ֆիլմերը ստեղծվել են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիրն իրականացվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից, Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ: