Արդյոք ձեր հարաբերությունները փոխադարձ են և վստահելի
Հիանալի է, եթե ձեր հարաբերությունները լցված են ուրախությամբ ու ջերմությամբ և մեծ ուժ են պարգևում քեզ: Իսկ եթե համոզված չես՝ արդյոք դա այդպես է, թե ոչ, ստուգի՛ր այս յոթ հուշումների օգնությամբ:
1. Փոխադարձ հարգանք
Որքանո՞վ է զուգընկերդ ընդունում քեզ այնպես, ինչպիսին դու կաս: Ոչ այնպես, ինչպես դու ուզում ես երևալ, այլ ինչպես որ դու ինքդ քեզ գիտես` յուրահատուկ հումորի զգացում, անկեղծություն, անչափ սեր շոկոլադե պաղպաղակի նկատմամբ, ջազով տարվածություն և այլն: Իսկ եթե որևէ մի բան եք քննարկում, ինչը քեզ դուր չի գալիս, կամ դու չես ցանկանում այցելել ինչ-որ մի միջոցառման և ասում ես այդ ամենի մասին, արդյո՞ք զուգընկերդ ընդունում է քո կարծիքը: Թե՞ փորձում է պնդել իր տեսակետը անկախ քո զգացումներից:
2. Վստահություն
3. Ազնվություն
Միանշանակ, դա վստահության «հարազատ քույրն» է: Օրինակ, եթե քո ընկերն ասում է, որ շատ զբաղված է դասերով և չի կարող հանդիպել քեզ, բայց մեկ ժամ անց դու տեսնում ես նրան կինոթատրոնում, արդյո՞ք հաջորդ անգամ կհավատաս նրան:
4. Սատարում
Երբ գտնվում ես դժվար իրավիճակում կամ պարզապես վատ ես զգում, սովորաբար հարազատ մարդու աջակցության կարիք ունես:
5. Հավասարություն
Ձեզնից ո՞վ է որոշում, թե ինչ կինոֆիլմ դիտել: Ու՞մ ընկերների հետ եք ավելի հաճախ հանդիպում: Ու՞մ ցանկություններն են կարևորված: Իհարկե, հնարավոր չէ անընդհատ հաշվել, թե ձեր ընդհնանուր գործերում ով էր նախաձեռնողը: Այնուամենայնիվ, դու գիտես, թե ով է առաջնորդում, իսկ ով է ընդամենը համաձայնվում առաջարկին: Հիանալի է, եթե այդ իրավիճակը ընդունելի է երկուսիդ համար: Բայց եթե հարաբերություններն անընդհատ ընթանում են «ով ում կհաղթի» սկզբունքով, դա անհանգստանալու տեղիք է տալիս:
6. Միասին, բայց տարբեր
Մինչ ձեր հանդիպումը յուրաքանչյուրդ ապրել եք սեփական կյանքով, ընկերներով, հետաքրքրություններով, ընտանիքով: Միանշանակ, ձեզնից ոչ մեկը չի շահի, եթե լիովին մոռանա այս ամենը հանուն ձեր սիրո: Զույգ կազմելով արդյո՞ք չես զոհաբերում քո նախկին հետաքրքրությունները հանուն զուգընկերոջդ:
7. Փոխըմբռնում կա:
Մարդիկ մտքեր և զգացմունքներ են փոխանցում միմյանց լավ հասկանալու համար: Բավական հաճախ այս, ինչպես նաև այլ գործընթացները, լի են թերություններով և սխալներով: Նույն արտահայտությունը՝ տարբեր հնչերանգներով ասված, կարող է և՛ վանել, և՛ հակառակը՝ հրապուրել մարդուն: Իսկ դժգողությունը, նյարդայնությունը, անտարբերությունը, որոնք, այսպես կոչված դիվանագիտական մտադրություններից, դու չես արտահայտում, «ներս ես գցում»` հարաբերություններ քայքայելու իրական տարբերակն են:
Արդյո՞ք կարողանում ես զուգընկերոջդ հետ բաց խոսել քո զգացմունքների, հարաբերությունների մասին և չես թաքցնում քո դժգոհությունը:
Իրար հասկանալը, իրար հետ միշտ շփման մեջ լինելը առողջ են դարձնում ձեր հարաբերությունները:
Նկարը այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ: