Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երազանքներն իրականություն են դառնում

Մենք բոլորս երազում ենք և ապագայի պլաններ կազմում: Իհարկե, կարող ես երազանքդ գրել թղթին, հետո թուղթն այրել և արագ կուլ տալ շամպայնի հետ: Գուցե կօգնի: Բայց մենք կպատմենք մի քանի աշխատող մեթոդների մասին, որոնք կօգնեն իրականություն դարձնել քո երազանքը:

Երազանքի իրագործման ոսկե կանոնը

 

Հաճա՞խ ես երազում ինչ-որ բանի մասին: Իհարկե, բոլոր մարդիկ տարբեր են, բայց մեծամասնությունն ապագայի մասին է երազում: Ուրեմն, մյուս անգամ, երբ մտքիդ գալիս է երազանք, արագ գրի առ այն: Կա կարծիք, որ այդպես դու մոգական ձևով տիեզերք ես ուղարկում երազանքդ: Մյուսները պդնում են, որ դա թույլ է տալիս քեզ կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա: Բոլոր դեպքերում, երազանքի ճիշտ ձևակերպումը և տոնի խորհրդավոր ուժը կօգնեն նույնիսկ ամենախենթ երազանքների իրականացմանը:

Այն, ինչ մենք գրանցեցինք կամ նկարեցինք, ինքնաբերաբար դառնում է մեզ համար կարևոր

Երազանքները լինում են նյութական (երբ ցանկանում ես ձեռք բերել որևէ իր) և ոչ նյութական (երբ երազում ես վերացական բանի մասին` երջանկություն, սեր, առողջություն): Կարևոր է հասկանալ և հստակ ձևակերպել, թե ինչ ես ցանկանում, և իհարկե` հավատալ, որ դա կիրականանա😉

Երազանքին մի քայլ մոտ

 

Երբ ցուցակդ պատրաստ է, անդրադարձիր յուրաքանչյուրին, բաժանիր քո ցանկությունը փոքր նպատակների, որոնց իրականացումից է կախված երազանքդ: Օրինակ` ուզում ես նոր սմարթֆոն: Իհարկե կարող ես անընդհատ նվնվալ և խնդրել ծնողներիդ, որ գնեն: Բայց դրա փոխարեն դու կարող ես.

  • Գումար խնայել քո գրպանի ծախսերից:
  • Հրաժարվել անիմաստ և վնասակար փոքր ծախսերից` չիփսեր, կոլաներ (էլ չասած ծխախոտ):
  • Եթե դասի ես գնում տրանսպորտով, կարող ես կես ժամ շուտ արթնանալ և ոտքով հասնել` խնայելով գումարը:
  • Փնտրել, ուսումնասիրել և վերլուծել ամենաձեռնատու առաջարկը:
  • Նախապատրաստել ծնողներիդ և փաստարկներով ապացուցել, թե ինչու ես ուզում ունենալ հենց այդ մոդելը, հիմնավորես դրա անհրաժեշտությունը` ցույց տալով, որ լուրջ ես վերաբերվում այդ ծախսին:

Կարծում ես, դրանք մանրուքնե՞ր են: Բոլորովին էլ ո՛չ: Իրականում սա աշխատող մեթոդ է, որը նաև քեզ կսովորեցնի վարժեցնել շատ կարևոր ունակություններ` պլանավորում, ֆինանսական գրագիտություն, ինքնատիրապետում, կարգապահություն:

Եթե ուզում ես, որ երազանքդ իրականություն դառնա, պետք է անկեղծ հավատաս հրաշքներին 🙂 

 

Ես կորցնում եմ մոտիվացիան

 

Բայց ի՞նչ անել, եթե ես ամեն ինճ գրի առա, բայց կարծես թե մոտիվացիան կորում է:

1. Վերլուծիր, գուցե դու շատ խի՞ստ ես ինքդ քո նկատմամբ: Նպատակի ուղղությամբ շարժվելը պետք է քեզ հաճույք պարգևի և լավ տրամադրի: Իսկ եթե ինքդ քեզ դրել ես շատ կոշտ սահմանների մեջ, ապա ցանկությունը կարող է ճանապարհին լրիվ անհետանալ 🙁

Պատկերացրու, որ դու համակարգչային խաղի հերոս ես, և ամեն փոքր հանձնարարությունը կատարելու համար ստանում ես բալեր, և անցնում նոր, ավելի բարձր մակարդակ:

2.Պատրաստիր երազանքիդ պատկերավոր պաստառ և տեղադրիր երևացող տեղում, որ ամեն առավոտ արթնանալիս տեսնես, թե ինչին ես ձգտում և ինքդ քեզ մոտիվացնես:

3. Մի՛ մոռացիր գովել ինքդ քեզ: Դա շատ կարևոր պահ է: Քո ցանկի մեջ նշումներ արա, եթե կատարեցիր հանձնարարությունը: Եթե արեցիր ավելին կամ չնախատեսված մի գործողություն, ապա ավելացրու քո գրառումների մեջ և բավականույթուն ստացիր արածիդ համար:

 

Եթե մի բան չի ստացվում, մի՛ մտահոգվիր: Ժամանակ հատկացրա հանգստանալու և լիցքաթափվելու համար: Ժամանակ առ ժամանակ կարող ես նույնիսկ երեկոն անցկացնել բազմոցին պառկելով` հետաքրքիր գիրք կամ ֆիլմ դիտելով, եթե դա քեզ կօգնի հանգստանալ և ուժ հավաքել:

Եթե ոչինչ չի ստացվում, և երազանքդ այդպես էլ մնում է երազանք, մտածիր, գուցե՞ քեզ պետք չէ կոնկրետ այս երազանքը: Գուցե՞ սա ուրիշների պարտադրած բան է: Լսի՛ր ինքդ քեզ, քո ներքին ձայնը, դու բոլորից լավ գիտես, թե ինչ ես ցանկանում և որ ուղղությամբ պետք է շարժվես:

Կարևոր է հիշես` երազանքները ստեղծված են հենց իրականանալու համար, հատկապես, երբ մոգական տոների ժամանակ ես երազանք պահում:

 

gif- անիմացիայի համար`շնորհակալ ենք այս աղբյուրին:

Հոդվածի հեղինակ` Սվետլանա Վերտոլա: