Ի՞նչ են քո մասին մտածում սոց.ցանցերում
Քո պրոֆիլի գլխավոր նկարը
Առաջինը, որ ուշադրություն է գրավում, քո պրոֆիլի գլխավոր նկարն է (ավատարկա): Այստեղ պետք է որոշել, ինչ ես ուզում դրանով ցույց տալ: Օրինակ` ագրեսիվ նկարները կարող են վանել, սեքսուալ նկարները` առաջացնել սխալ տպավորություն և նույնիսկ անառողջ մտքեր: Ի դեպ, դա վերաբերում է սոց.ցանցերում տեղադրված բոլոր նկարներին: Իհարկե, պարտադիր չէ տեղադրել անձնագրային ֆորմատի նկար, բայց հաջողված, հաճելի, ժպիտով նկար, ինչո՞ւ ոչ:
Անձնական տեղեկություններ
Համացանցային անվտանգության մասին կամ շատ հոդվածներ, ձեռնարկներ, կայքեր և դասընթացներ (նաև մեր կայքում): Հիշեցնենք մեկ բան` չարժե հրապարակել քո հասցեն և հեռախոսի համարը: Այսպես դու առնվազն կպաշտպանվես տարօրինակ ընկերություններից ուղարկվող ձանձրացնող SMS-սպամից, իսկ առավելագույնս` խաբեբաներից և դրամաշորթներից: Ավելի լավ է գրել քո հետաքրքրությունների մասին. այսպես դու կկարողանաս գտնել ավելի շատ ընկերներ և ծանոթանալ նույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ:
Գրառումներ
Այստեղ ամեն ինչ հեշտ է. պետք է ձգտես գրել դրական բաներ, և դա անես ի սրտե: Եթե չունես տրամադրություն և չես ցանկանում կիսվել աշխարհի հետ քո կյանքով, ավելի լավ է դադար վերցնել` վերալիցքավորվելու համար: Բայց եթե գրելու հավես ունես, ապա կարող ես օգտագործել տաբեր առիթներ.
- գրել այսօրվա տոնի մասին,
- քո կյանքի կարևոր իրադարձության մասին,
- կիսվել քո սիրված երգերի, ֆիլմերի, բլոգերի ցանկով,
- գրել որևէ իրադարձության մասին, որը քննարկվում է համացանցում, և դու ուզում ես կիսվել նաև քո կարծիքով,
- դու ունես կրեատիվ գաղափար, որով ուզում ես կիսվել:
Դու կարող ես պատմել քո օրվա մասին` սկսած նախաճաշից մինչև սիրված երեկոյան սերիալի դիտումը, նկարահանես որևէ հետաքրքիր գործողություն, թե ինչպես, օրինակ, պատրաստել գեղեցիկ տորթ կամ վերանորոգել կահույքը: Այսպես դու ցույց կտաս քո բաց լինելը աշխարհի առջև և քո տպավորություններով կիսվելու պատրաստակամությունը: Ի դեպ, շատերն են սիրում դիտել նման հետաքրքիր գրառումներ և հաճելի տեսագրություններ 🙂
Հույզեր
Սա բավականին լայն ոլորտ է, քանի որ մեր շրջապատում ամեն մեկին մենք ենթագիտակցորեն ասոցացնում ենք կոնկրետ հույզի հետ: Հիշիր, որ հաճախ ուզում ենք հեռու մնալ այն մարդուց, ով անընդմեջ բողոքում է իր կյանքից և տարածում է բացասական հույզեր նաև ուրիշների վրա:
Եվ հակառակը` մենք ձգտում ենք դեպի մարդիկ, ովքեր կիսվում են իրենց դրական հույզերով և լավ տրամադրությամբ:
Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կիսվել միյան դրական հույզերով: Իսկ եթե ցանկանում ես սենսացիոն մի բան գրել, իմացիր, որ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կկիսեն քո դիրքորոշումը և նաև նրանք, ովքեր կարտահայտվեն քո դեմ: Մի՛ գրիր ուժեղ հույզերի ազդեցության տակ, հատկապես եթե ունես բացասական զգացմունքներ: Ցանկացած իրավիճակ կարող ես հետո վերաիմաստավորել և ընկալել այլ տեսանկյունից, իսկ քո մասին ստեղծված կարծիքը մարդկանց գլխից հանել շատ դժվար կլինի:
Ընդհանրապես, մի ստեղծիր կոմպրոմատ ինքդ քո վերաբերյալ, չափազանց բաց և անկեղծ լինելը սոց.ցանցերի համար չէ: Չէ՞ որ ցանկացած անհաջող կատակ կամ նկար հետագայում կարող է օգտագործվել քո դեմ:
Կարևոր է չափը չանցնել
Պահպանիր գրառումների որոշակի քանակ, որ չափը չանցնես, և ուրիշների նորությունների ժապավենը չլինի կազմած միայն քո անձնական նկարներից և գրառումներից: Անձնական էջերի համար սովորաբար խորհուրդ է տրվում կազմել օրական 1 գրառում, բայց դա խիստ անհատական է:
Բոլոր դեպքերում, սոց.ցանցերում անձնական էջը մարդու ներքին աշխարհի արտացոլումն է, եթե, իհարկե, նա չի ստում և ձևացնում իրեն այլ մարդ:
Մի՛ անհանգստացիր և վայելիր շփումը:
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif-անիմացիայի համար` այս:
Հոդվածը կազմեց Սվետլանա Վերտոլան: