Ընկերներ ընդմիշտ
Հետաքրքրության համար փորձենք գտնել պատասխանը բառարանում: Վիքիպեդիան գրում է, որ ընկերությունը դա անշահախնդիր անձնական հարաբերություններ են անձանց միջև, որոնք հիմնվում են սիրո, վստահության, անկեղծության, փոխադարձ համակրանքի, ընդհանուր հետաքրքրությունների վրա:
Եկեք տեսնենք, թե ինչպես են պատասխանում «ի՞նչ է ընկերությունը» հարցին տարբեր երկրներում ապրող դեռահասները:
Ընկերությունը արարքներ են.
Ասյա. «Իմ համար ընկերությունն այն է, երբ դու կարող ես օգնել մարդուն ցանկացած իրավիճակում, և ընկերդ էլ քեզ միշտ կօգնի, քեզ մենակ չի թողնի դժվար պահին, չի թողնի քեզ բախտի քմահաճույքին»:
Պավլո. «Երբ ես թախծոտ և միայնակ եմ զգում, ընկերս կարող է հետս ժամերով խոսել հեռախոսով, և չի մտածում, որ րոպեները գնում են»:
Օլյա. «Մինչև իմ կոտրած ոտքը լավանում էր, ընկերուհիս հիվանդանոցից դուրս չի եկել, նույնիկ դասերից էր փախնում»:
Ընկերությունը փոխըմբռնում է
Օլեսյա. «Երբ երկու մարդ մտերիմ են, ինչպես շատ հարազատ մարդիկ: Երբ նրանք նայում են նույն ուղղությամբ, իրար հասկանում են…»
Տիգրան. «Իսկական ընկերը հասկանում է քեզ, նույնիսկ երբ դու լրում ես» :
Ընկերությունը ընդհանուր հետաքրքրություններն են
Սերգեյ. «Ընկերը առաջին հերթին համախոհ է»:
Լեյլա. «Իմ համար ընկերությունը մարդիկ են, որոնք իմ նկատմամբ անտարբեր չեն, ում հետ միշտ հետաքրքիր է, և ում հետ ունենք ընդհանուր նախասիրություններ և հետաքրքրություններ»:
Թիմ. «Ընկերոջ հետ միշտ կարելի է գտնել ընդհանուր լեզու, երբեք հիմար բաների պատճառով չես կռվում, ամեն ինչ միասին եք անում»:
Ընկերությունը վստահություն է և հարգանք
Նարինե. «Ընկերոջդ կարող ես պատմել ԱՄԵՆ ԻՆՉ: Նա քեզ կլսի և չի մեղադրի»:
Օլեգ. «Իսկական ընկերոջը չի հուզում, որ դու մի քիչ տարբերվում ես ուրիշներից….»:
Ինչքան մարդ կա երկրագնդին, այնքան կան ընկերության և ընկերոջ բնորոշումներ: Հաստատ, դու ինքդ էլ ունես քո սահմանումը: Եվ, իհարկե, արդեն գիտես, որ կա տարբերություն սովորական ծանոթների և իսկական ընկերների միջև: Երբեմն կարող է թվալ, որ այն մարդիկ, ում հետ շատ ժամանակ ես անցկացնում, ում հետ զվարճալի է և խոսելու բաներ ունես, քո ընկերներն են: Բայց բոլորովին պարտադիր չէ դնել հավասարության նշան միասին հաճելի ժամանակ անցկացնելու և իսկական ընկերության միջև:
Ընկերները շատ չեն լինում, բազմաթիվ են տարբեր ծանոթները, բայց նրանցից քչերը կդառնան իսկական ընկերներ:
Ոչ բոլոր մարդիկ կարող են ընկերություն անել, չնայած կարող է թվալ, որ ընկերություն անելը շատ բնական է: Ի՞նչն է խանգարում նորմալ ընկերական հարաբերությունների հաստատմանը:
Անվստահություն. Եթե դու լրիվ չես վստահում ընկերոջը կամ ընկերուհուն, չես կարող կիսվել նրա հետ քո կարևոր մտքերով, թաքցնում ես զգացմունքներդ կամ քո կարծիքը, դժվար թե նա իր հերթին կլինի անկեղծ: Եվ ինչ ընկերության մասին կարող է խոսք գնալ այս դեպքում:
Պարսավանք (դատապարտում) և անհաշտություն. Իհարկե, դու ուզում ես, որ ընկերներդ լինեն ամենալավը, բայց դա չի նշանակում, որ պետք է անընդհատ քննադատես նրանց թերությունները և թույլ կողմերը, չէ՞ որ թերություններ ունենք մենք բոլորս: Նույնիսկ ամենալավ դրդապատճառներից ելնելով` չարժե ձեր հարաբերություններում դատավորի դեր ստանձնել, հակառակ դեպքում ձեր ընկերությունը շատ արագ կավարտվի:
Ագահություն. Բանը նրանում չէ, թե դու կկիսվես քո ունեցած միակ շոկոլադե կոնֆետով: Կան շատ այլ իրավիճակներ, երբ դու կարող ես արտահայտել ոչ միայն վերցնելու, այլ նաև տալու և կիսվելու կարողությունը` լավ տրամադրությամբ, օգտակար և հետաքրքիր տեղեկատվությամբ, լավ մտքերով և շատ այլ բաներով:
Եսասիրություն. Ընկերությունը անշահախնդիր հարաբերություններ են, այն չի ենթադրում շահի ստացում: Եթե դու ընկերություն ես փնտրում ոչ թե այն պատճառով, որ մարդը քո համար հոգեհարազատ է և հետաքրքիր, այլ ինչ-որ բան ես ակնկալում ստանալ փոխարենը (օրինակ` հովանավորություն կամ թանկարժեք նվերներ), ապա վաղ թե ուշ կմնաս առանց ընկերների: Դա բազմիցս ապացուցվել է:
Վախկոտություն. Կարող է պատահել, որ քո ներկայությամբ ինչ-որ մեկը կնվաստացնի, կվիրավորի կամ նույնիսկ կծեծի քո ընկերոջը: Եթե դու թույլ տաս, որ դա պատահի, առանց պաշտպանելու և օգնության հասնելու փորձի, դժվար թե ընկերդ այդ օրվանից հետո ուզենա քո հետ շփվել:
Բայց պետք է իմանալ, որ երբեմն ազդեցությունը կարող է լինել և բացասական: Այդպիսի ազդեցությունից պետք է հնարավորինս խուսափել: Իսկ թե ինչպես արդյունավետ ձևով դիմակայել այդ ազդեցությանը, կարդա այստեղ: