Ցանկանում ես թողնել ծխելը, բայց չգիտես՝ ինչի՞ց սկսել, վստահ չե՞ս քո ուժերի մեջ։
Հետևի՛ր ծխելը թողնել ցանկացողների համար հատուկ ստեղծված այս տեսանյութի խորհուրդներին։
Ցանկանում ես թողնել ծխելը, բայց չգիտես՝ ինչի՞ց սկսել, վստահ չե՞ս քո ուժերի մեջ։
Հետևի՛ր ծխելը թողնել ցանկացողների համար հատուկ ստեղծված այս տեսանյութի խորհուրդներին։
“Ինչու ուզում ես ծխել, երբ խմում ես”` պատկերավոր տեսահոլովակ ծխախոտի և ալկոհոլի ազդեցության մասին:
“Ինչպես են ազդում թմրանյութերը”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ թմրամիջոցների մասին:
Բոլոր նրանց համար, ովքեր ծխում են և ցանկանում են ազատվել այդ վնասակար սովորությունից, գործում է հատուկ տեղեկատվական կայք (անգլերեն լեզվով), որտեղ կարող ես գտնել տարբեր օգտակար խորհուրդներ, մասնագետների հանձնարարականներ, հետաքրքիր թեստ, վստահելի ռեսուրսներ և հատուկ բջջային հավելված: “Ամեն փորձ կարևոր է” (Every try counts) 🙂
Բացիր այստեղ:
Հաջողությո′ւն ենք ցանկանում այդ կարևոր որոշումը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե արթնանալիս, դու առաջին հերթին մտնում ես Instagram և նայում, թե ինչ են ուտում նախաճաշին ընկերներդ, իսկ երեկոյան մի քանի ժամ ես ծախսում կարդալու Facebook-ի կամ Вконтакте ցանցի բոլոր նորությունները` լցված սիրունիկ փիսիկների նկարներով և «կյանքի իմաստության» փիլիսոփայական ասույթներով, ուրեմն քեզ անհրաժեշտ է սովորել ապրել իրական կյանքով: Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է նույնիսկ ավելի հետաքրքիր լինել 🙂
Կարդա հոդված Ինտերնետ կախվածության հետ պայքարելու համար նախատեսված հատուկ հավելվածների մասին` http://www.the-village.ru/village/city/at-a-glance/162931-prilozheniya-dlya-borby-s-internet-zavisimostyu
Ֆոտոն գտել ենք այստեղ:
Ասում են, նիկոտինի կաթիլը կարող է ձի սպանել: Եթե դու դեռ չես թողել ծխելը, բայց ցանկանում ես ազատվել այդ վնասակար սովորությունից, ապա հեռախոսային հավելվածները հանդիսանում են լավ օգնականներ առողջ ապրելակերպի ճանապարհին:
Հավելվածը կօգնի քեզ իմանալ, թե քանի հատ ձի դու կարողացար փրկել 🙂 , թույների ինչ քանակությունից փրկվեց քո օրգանիզմը և որքան գումար դու կարողացար խնայել` հրաժարվելով քեզ սպանող արտադրանքը գնելուց:
Օրինակ, այս ցանկից կարող ես ընտրել «Իմ վերջին գլանակը» կամ «LIVESTRONG MyQuit Coach» (iOS-ի համար):