Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ռիսկի գործոններ

Ռիսկի գործոններ` վերարտադրողական առողջության համատեքստում` վարքագիծ կամ պայմաններ, որոնք բարձրացնում են ՄԻԱՎ կամ սեռավարակ ձեռքբերելու ռիսկը: Այդ գործոնների շարքին կարելի է վերագրել`
– չպաշտպանված` առանց պահպանակի սեռական հարաբերությունները,
– սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը,
– ներարկվող թմրամիջոցների օգտագործումը,
– պիրսինգի, դաջվածքի կամ մանիկյուրի կատարումը չախտահանված գործիքներով,
– ուրիշների անձնական հիգիենայի միջոցների օգտագործումը (ածելի, ատամի խոզանակ, ճիլոպ կամ սրբիչ),
– սեռական հարաբերություններ ունենալը այնպիսի մարդու հետ, ով պատկանում է վերը նշված ռիսկի խմբին: