Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Պաշտպանված սեռական հարաբերություն

Պաշտպանված սեռական հարաբերություն` սեռական հարաբերություն պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ, որոնք նվազեցնում են սեռավարակների և ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը:

Պաշտպանված սեքսի 4 հիմնական տարրերն են.
– պահպանակի օգտագործում ամեն սեռական հարաբերության ժամանակ,
– միայն մեկ հավատարիմ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալը,
– փոխադարձ հավատարմությունը,
– սեռական հարաբերություններից հրաժարվելը. միայն այս եղանակն է ապահովում 100% պաշտպանություն: