Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակ` մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդություն:
ՄԻԱՎ-վարակը առաջին հերթին սեռավարակ է, որը փոխանցվում է ոչ պաշտպանված սեռական հարբերությունների ժամանակ: Վիրուսը կարող է փոխանցվել նաև արյան միջոցով` չստուգված արյան փոխներարկման, չախտահանված ներարկիչների կամ տարբեր կտրող/ սուր գործիքների միջոցով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված ծնողներից իրենց երեխային` հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման ընթացքում: Սկզբնական փուլերում ՄԻԱՎ վարակի ընթացքը աննկատ է: Քանի որ վիրուսը աստիճանաբար քայքայում է մարդու իմունային համակարգը, հիվանդությունն առաջընթաց է ունենում և առանց բուժման մի քանի տարի հետո անցնում ՁԻԱՀ-ի փուլին: