Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գենդերային կարծրատիպեր

Գենդերային կարծրատիպեր (ըստ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի)` կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ:

Գենդերային ստերեոտիպերը (կարծրատիպերը) մնում են մշակույթում խորը արմատացած և արտահայտվում են առօրյա կյանքում: Չնայած որ օրենքներով ամրագրված են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները, կանայք նույն աշխատանքի համար կարող են ստանալ տղամարդկանցից քիչ գումար, տղամարդիկ ավելի հաճախ են առաջխաղացում ունենում աշխատանքում և զբաղեցնում պաշտոններ, իսկ կանայք և աղջիկներ ավելի շատ են անում տնային գործեր: Բացի այդ, կինոնկարներում և գովազդում կինը հաճախ ցուցադրվում է տնային տնտեսուհու կերպարով, թույլ և աջակցության կարիք ունեցող, զիջող, ուրիշների նկատմամբ հոգս տանող, մինչդեռ տղամարդիկ ցուցադրվում են ուժեղ, հնարագետ, գործունակ, խելացի և համառ հերոսների կերպարներում: