Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գենդերային հավասարությունը

Գենդերային հավասարությունը նշանակում է, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և պետք է ունենան հավասար հնարավորություններ հասարակական և անձնական կյանքի բոլոր բնագավառներում դրանց իրականացման համար:

Գենդերային հավասարություն (ըստ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի)` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար: