Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գենդեր

Գենդեր, գենդերային (լատ. genus – ցեղ բառից)` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը (սահմանված է ՀՀ օրենքով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»):

Տրադիցիոն գենդերային ստերեոտիպերի (պատկերացումների) համաձայն` աղջիկը/ կինը պետք է լինի հանգիստ, փափուկ, նա երազում է սիրո և ընտանիք կազմելու մասին (դա ֆեմինություն է/ կանացիություն), իսկ տղամարդը համառ է, ուժեղ, նպատակամետ, մտածում է աշխատանքի և կարիերայի մասին (տղամարդկություն): Բայց իրականում ոչ բոլոր տղամարդիկ և կանայք համապատասխանում են այդ պատկերացումներին` ելնելով բնավորության, դաստիարակության և այլ առանձնահատկություններից: