Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Արտադրություն (սեռական արտադրություն)

Արտադրություն (սեռական արտադրություն)` լորձ կամ այլ հեղուկ, որը դուրս է գալիս կնոջ հեշտոցից կամ տղամարդու միզուկից: Բոլոր կանայք ունեն փոքր քանակությամբ հեշտոցային արտադրություն, որը նորմայում լինում է թափանցիկ, սպիտակա-կաթնագույն կամ մի փոքր դեղնավուն, առանց հոտի, և կախված դաշտանային ցիկլի ժամկետից` տարբերվում է քանակությամբ և արտաքին տեսքով: Նորմալ արտադրության ցանկացած փոփոխություն, հատկապես եթե այն ուղեկցվում է տհաճ հոտով, քորով, բորբոքման նշաններով կամ ջերմության բարձրացումով, կարող են կապված լինել տարբեր սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կամ այլ առողջական խնդիրների հետ: Թարախանման կամ փաթիլանման լորձային արտադրությունը տղամարդու միզուկից կամ կնոջ հեշտոցից, որն ուղեկցվում է այրոցի զգացումով միզարձակության ժամանակ, որպես կանոն, սեռավարակի նշան է: