Անտեսում
Բռնության տեսակ: ՀՀ օրենքով սահմանվում է որպես ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն եւ սպասարկում), դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են: