Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Աբորտ (վիժում)

Աբորտ (վիժում)` հղիության ինքնաբերաբար կամ արհեստական ընդհատում: Հայաստանում (ինչպես և երկրների մեծ մասում) թույլատրվում է հղիության կամավոր ընդհատում կնոջ ցանկությամբ մինչև հղիության 12 շաբաթ ժամկետը:

Այս ժամկետից ուշ, մինչև 22 շաբաթական ժամկետը, հղիության ընդհատումը կատարվում է միայն բացառիկ դեպքերում` բժշկական ցուցումներով կամ որոշ սոցիալական ցուցումներով` ամուսնու մահը, ազատազրկման վայրում գտնվելը, հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը կամ ամուսնալուծությունը, հղիություն բռնաբարությունից հետո:

Հղիության ընդհատումը վաղ տարիքում գինեկոլոգիական բարդությունների և անպտղության որոշակի վտանգ է պարունակում: Հատկապես մեծ վտանգ է իրենից ներկայացնում այսպես կոչված կրիմինալ աբորտը։